ՏԿԵ նախարարության կողմից ներկայացված, այնուհետև անհետացած նախագծի նախնական գնահատական. ՀՔԱՎ

Լուրեր

06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
Բոլորը

ՀՔԱՎ-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 19-ին e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապարակվեց ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Նախագծի վերաբերյալ հեղինակների և այլ շահագրգիռ կողմերի միջև նախնական քննարկում տեղի չէր ունեցել։ Վերջինիս մասին վկայում են ոչ միայն նախագծում տեղ գտած այնպիսի կարգավորումների պահպանումն ու ընդլայնումը, որոնք վերացնելու հրապարակային հանձնառություն է ստանձնել Ազգային ժողովում Ընտրական օրենսդրության բարեփոխման աշխատանքային խումբը, այլև նախագծի հեռացումը հրապարակման հաջորդ օրը։ Սա հակասում է աշխատանքային խմբի որդեգրած մասնակցայնության և թափանցիկության սկզբունքներին։

Համամասնական ընտրակարգով ձևավորվող ՏԻՄ մարմինների ցուցակը ընդլայնելը նախագծի առանցքային գաղափարն է։ Սակայն այն դեռևս իր ողջ ծավալով չի քննարկվել շահագրգիռ կողմերի հետ, և վերջնական եզրակացություն չի տրվել։ Ավելին՝ բարեփոխումների ծրագրում այդ հարցը դիտարկելիս պարզ է դառնում, որ ՏԻՄ-երի արագացված կարգով կուսակցականացումը խնդրահարույց կարող է լինել՝ առանց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում էական փոփոխությունների։

Մյուս կողմից՝ որոշ հարցերով արդեն մշակած ընդհանուր մոտեցումները, որոնք կապված են կուսակցությունների ներքին ժողովրդավարության, համամասնական ընտրական ցուցակներում կանանց և տղամարդկանց ներկայացվածության համամասնության և կուսակցությունների հանրային ֆինանսավորման մեխանիզմների և հաշվետվողականության հետ, պարզապես անտեսված են, ինչը բերում է հին խնդրահարույց կարգավորումների պահպանման կամ ավելի խնդրահարույց փոփոխություններով շտկելու փորձերին։