Վարդաշեն թաղամասի ճանապարհին մեքենայից կրակել է օդ և հեռացել. պարզվել է վարորդի ինքնությունը

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի ճանապարհին մեքենայից կրակել են օդ և հեռացել:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Էրեբունու փողոցում ծագած վիճաբանության ժամանակ «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մեքենայից ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ և հեռացել:

Էրեբունու քրեական հետախույզների և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։

Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, 29-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Նա ներկայացրել է «ՊՄՌ» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։

Նախապատրաստվում են նյութեր: