Միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի. Հյուսիսային Կորեա

Լուրեր

24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
Բոլորը

ԿԺԴՀ-ն կողմ է միջուկային զենքի ամբողջական արգելքին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռոնը. փոխանցում է ria.ru-ն: 

ՄԱԿ-ում Գլխավոր վեհաժողովի զինաթափման հարցերով հանձնաժողովի նիստի ընթացքում ելույթ ունենալիս նա կողմ է արտահայտվել հուլիսին ընդունված միջուկային զենքի ամբողջական արգելքի մասին համաձայնագրին, բայց նաև հայտարարել է, որ փաստաթղթին դեմ է ԱՄՆ-ը:

«Բայց քանի դեռ ԱՄՆ-ը, որը շարունակում է Հյուսիսային Կորեային սպառնալ միջուկային զենքով, չի ընդունում միջուկային զենքի արգելման մասին համաձայնագիրը, Հյուսիսային Կորեան չի միանա փաստաթղթին»,- ասել է Կիմ Ին Ռոնը։

Նրա խոսքով՝ Փհենյանի միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների առկայությունն արդարացված է ինքնապաշտպանության փաստով: «Աշխարհում ոչ մի երկիր ԱՄՆ-ի կողմից  չի ենթարկվել նման ծայրահեղ ու ուղղակի միջուկային սպառնալիքի, այնքան երկար ժամանակ, որքան Հյուսիսային Կորեան,- ասել է նա, ապա հավելե,- Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը, որին սևեռված է ողջ աշխարհի ուշադրությունը, հասել է կրիտիկական կետի. միջուկային պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի»: