Ով է հերթական կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված դատավորը. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել քաղաքացու հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի մասին։ Քաղաքացի Ռուբեն Այվազյանը հայտարարել է, որ ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներից մեկը «Ոսկեկոթ» ՍՊԸ-ի հայցը վարույթ ընդունելու համար, որպես պետական տուրք, պահանջել է վճարել 3 մլն․ դրամ: Ինքը 2011-ի հոկտեմբերին դատավորին վճարել է այդ գումարը, սակայն հետագայում պարզել է, որ պետտուրքը կազմել է 20-30 հազար դրամ:

 

Ըստ Ռ. Այվազյանի, դատավորը խաբեությամբ իրենից ստացել է 3 մլն․ դրամ, եւ նրա հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախաքննություն է ընթանում։ Մեր տեղեկություններով՝ խոսքը վարչական դատարանի նախկին դատավոր Ռոբերտ Սարգսյանի մասին է, ով աշխատանքից ազատվել է 2015թ․, սեփական դիմումի համաձայն, պաշտոնական ձեւակերպմամբ՝ դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ։ Մինչդեռ դատական համակարգում ասում են, որ նրա հետ կապված կոռուպցիոն պատմություններ էին ի հայտ եկել, եւ նրան «լավություն են արել»՝ թույլ տալով դիմում գրել, հեռանալ»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: