Ազգային ժողովն ընդունել է Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեն 

Լուրեր

03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախորդ հերթական նիստից հետո «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ ծավալված քննարկումներին՝ նշելով որ պահպանվել են բոլոր սահմանված ընթացակարգերը և ժամկետները:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով  բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ լիագումար նիստում ընդմիջելուց հետո պատգամավորների և առանձին խմբակցությունների կողմից կառավարությանն է ներկայացվել 34 առաջարկություն, որից 25-ը՝ կրկնվող: Առաջարկությունները գումարային հաշվարկով կազմել են շուրջ 600 մլն դրամ՝ առանց կրկնվող առաջարկությունների:

Ներկայացնելով 2020թ-ի պետական բյուջեի լրամշակված տարբերակը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է պատգամավորների առաջարկությունների հիման վրա նախագծի ծախսերի մասում կատարված փոփոխությունները՝

Կրթություն. «Պետական աջակցություն մարզադպրոցներին» ծրագիրը ավելացվել է 1մլն 73,3հազ դրամով: Դպրոցներում բնագիտական առարկաների դասավանդման մակարդակի բարձրացման նպատակով 5մլն դրամով ավելացել է կրթական միջոցառումների ծրագիրը:

Հանգիստ, մշակույթ և կրոն. «Պետական աջակցություն թանգարաններին» ծախսային ծրագիրը ավելացել է 1մլն 71հազ դրամով:

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ. ավելացվել է երկու նոր ծախսային ծրագիր՝ ԱՀ ատլասի նոր խմբագրությամբ լրամշակման և հրատարակման ծրագիրը՝ 15մլն դրամի չափով և աշխարհագրական անվանումների անվանափոխման ու անվանակոչման ծրագիրը՝ 3մլն դրամի չափով:

Հիմնական բաժիններին չդասվող ծախսեր. կապիտալ ներդրումների ծախսային ծրագիրն ավելացել է 40մլն դրամով:

Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել նաև կառավարության  նախաձեռնությամբ:

Ամփոփելով նախագծով առաջարկվող պետական բյուջեի վերջնական ցուցանիշները՝ ֆինանսների նախարարը նշել է, որ եկամուտները կկազմեն 120մլրդ 949,4մլն դրամ, ծախսերը՝ 120մլրդ 840,7մլն դրամ, պրոֆիցիտը՝ 108,7մլն դրամ:

Բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել խմբակցությունները: Ելույթներում նախագծին դեմ քվեարկելու հիմնավորումներ են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում-88» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Խանումյանը և Էդուարդ Աղաբեկյանը: «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները դրական գնահատական են տվել նախագծին և նշել, որ կողմ են քվեարկելու:

2020թ.-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթը Արցախի Հանրապետության նախագահինն էր: Նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանին՝ կառուցողական քննարկումների և դիտարկումների համար: Բակո Սահակյանը նշել է, որ գալիք տարվա բյուջեն իրատեսական է և ապահովելու է երկրում ֆինանսական կայունությունը, նպաստելու է տնտեսության զարգացմանն ու մարդկանց բարեկեցության բարձրացմանը և ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն: Նախագահի խոսքով՝ տնտեսության զարգացման գլխավոր թիրախներից է լինելու աճի բարձր տեմերպի ապահովումը:

«2020թ. պետական բյուջեի նախնական քննարկումների արդյունքներով Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորների գրավոր առաջարկները քննարկվել են և, անկասկած, հաշվի կառնվեն կառավարության հետագա գործունեության ընթացքում»,-նշել է Բակո Սահակյանը և առաջարկել խորհրդարանին «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական  տարբերակն ընդունել որպես օրենք:

Մինչ պետական բյուջեի նախագծի քվեարկությունը՝ Ազգային ժողովը քննարկել է բյուջեն ուղեկցող՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վար­ձա­տրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը նշել է, որ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը 55000 դրամից բարձրացնել 68000 դրամի՝ միաժամանակ բարձրացնելով նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը:

Նախագծի վերաբերյալ ելույթով հանդես է եկել պատգամավոր Արպատ Ավանեսյանը:

Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքը:

Հաջորդիվ քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը. 27 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է:

Ընդմիջումից հետո  խորհրդարանը լսել է «Փրկարարական ծառայության  կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ԱԺ քննարկմանն է ներկայացրել արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը: Կառավարության լիազոր ներկայացուցչի խոսքով՝ նախագծի ընդունմամբ կկարգավորվեն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների փրկարարական ծառայողների  իրավունքները և պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, պատասխանատվությունը, ներքին կարգ ու կանոնների պահպանման, ծառայողական կարգապահության, մարտական հերթապահության  և մի շարք այլ հարաբերություններ, որոնք ապահովում են ծառայության մշտական պատրաստականությունը, անձնակազմի անդամների ուսուցումը, հերթափոխի ժամանակ նրանց պարտականությունների կազմակերպված կատարումը և ծառայողների առողջության պահպանումը:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Շարունակելով՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Տեխնիկական անվտան­գության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառա­վար­ման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի  փաթեթը:

Վլադիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի բնակչության շրջանում հրագործական ապրանքների տեղափոխման, պահպանման, օգտագործման, վաճառքի և հրավառությունների իրականացման  պատճառով տուժածների քանակը հասցնել նվազագույնի՝ ապահովելով բնակչության անվտանգությունը:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը կողմ է արտահայտվել օրենքի ընդունմանը:

Նիստի եզրափակիչ հատվածում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել Հայկ Խանումյանը և Արթուր Թովմասյանը:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել բոլորին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հայտարարել 6-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի փակման մասին: