«Պետք է պատժել մինչև վերջ»․ Մանե Թանդիլյանը՝ Աղվան Վարդանյանին ուղղված Փաշինյանի ակնարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
04.07.2026 | 15:55
ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները
04.07.2026 | 15:36
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
04.07.2026 | 15:20
«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 14:41
Եվրոպական ինդեքսներն աճել են
04.07.2026 | 14:19
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին․ դեսպան Քոուլ
04.07.2026 | 13:57
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն
04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
04.07.2026 | 11:06
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Ծովակում․ փրկարարները շուրջօրյա աշխատանքներ են իրականացրել
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով 101 երեխաների վաճառքի կամ անհետացման առթիվ աղմկահարույց քրգործին՝ ասաց, թե դա նախկինում իրականացված գործարքների արդյունք է:

«Զարհուրելի մի քայլ է, և ակնհայտորեն այդտեղ մի հոգի չէ, որ ներգրավված է, որովհետև նման սխեմաներով նման գործարքները մի հոգու մեղավորություն չեն։ Ես կարծում եմ, որ գերատեսչություններ են ներգրավված և տարբեր մարդիկ։ Դա մեկ դեպք չի, երկուսը չի, հետևաբար՝ մի ամբողջ համակարգ է աշխատել։ Հույս ունեմ, որ այս սխեմայում ներգրավված որևէ մեկն անպատիժ, անպատասխան չի մնա, և ոչ միայն պատժել է անհրաժեշտ, այլև գտնել բոլոր այն սողանցքներն ու բացերը, որոնց արդյունքում հնարավոր է լինում ընդհանրապես նման բան անել»,- շեշտեց Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ կատարվածը լրջագույն ուսումնասիրության առարկա պետք է դառնա թե՛ օրենսդրական բացի, թե՛ լիազորությունների չարաշահման տեսանկյունից, քանի որ նման բանի կրկնությունը պետք է բացառել ամբողջությամբ։

«Սա անթույլատրելի է, անպատվաբեր, ստորացուցիչ։ Ինչքան պետք է բարոյապես զուրկ լինես արժեքներից, որ նման գործարքների գնաս։ Զարհուրելի է իրավիճակը, հույս ունեմ, որ իրավապահ մարմինների տիրույթում անաչառ քննություն տեղի կունենա»,-նշեց նախկին նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ասաց, որ այն նյութական օգնությունը, որ նախկինում գնում էր գիշերօթիկ դպրոցներին և երեխաներին, բաշխվում էր գիշերօթիկ դպրոցների միջոցով՝ ռիսկերով, իսկ հիմա ուղիղ հատկացնում են երեխաներին, նրանց ընտանիքներին։ «Մարդիկ են եղել, որ այդ ժամանակ նախարար են եղել հայտնի կուսակցությունից, այդ ընթացքում այս նպատակով բնակարանաշինություն է տեղի ունեցել։ Իսկ ինչո՞ւ այդ բնակարանները չեն հասել այդ երեխաներին։ Հիմա, որ գնանք, հետաքննենք, և պարզվի ինչ-որ բան, այդ մարդիկ հայտնվեն բանտում, ի՞նչ է լինելու, պարզվելու է՝ նրանք քաղաքական հալածյալ են։ Հանուն ազգի՝ պետական միջոցները քյաբաբների վրա ծախսածները հիմա ՀՀ-ում հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ։ Հիմա, որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք, պետք է ասեն՝ ատելության քարոզչություն է իրականացվում ՀՀ-ում»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը։

Մեր դիտարկմանը, թե սա Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած սոցապ նախկին նախարար Աղվան Վարդանյանին էր վերաբերում, քանի որ իր պաշտոնավարման հետ կապված են շրջանառվել նման մեղադարանքներ, Թանդիլյանն ասաց. «Որևէ մեկը չպետք է կանգնի այն բանի առաջ, թե քաղաքական կամ կուսակցական խնդիրներ կարող են առաջանալ։ Ով էլ լինի, անգամ սեփական կուսակցությունից էլ լինի, պետք է պատժել մինչև վերջ»։

Անդրադառնալով ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մանդատի թեմային՝ Թանդիլյանը կարծիք հայտնեց, որ Դավիթ Խաժակյանն ավագանու լավագույն անդամն է, և նրա գործունեությունը բխում է «հանրային շահից, երևանցու շահից»։

«Համոզված եմ, որ Խաժակյանը որևէ ձևաչափով անպայման պետք է շարունակի իր գործունեությունը։ ԼՀԿ-ն քննարկում է, թե ինչպես անել, որ Խաժակյանի աշխատանքն արդյունք տա ի շահ երևանցու, որովհետև այն, ինչ անում է Դավիթը, մի ամբողջ խմբակցության աշխատանք է»,- ասաց նա։ Միևնույն ժամանակ, բողոքող ԼՀԿ-ն Խաժակյանի աշխատանքը ստվերող «Հանրապետություն» կուսակցության անդամների փոփոխության հարց չի դրել։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայաստանի տնտեսության վիճակն այսօր, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Հայաստանի համար այսօր պատուհան է բացվել հնարավորությունների: Հավատ կա, հույս կա պետության նկատմամբ, և չօգտագործել այս հնարավորությունը, իսկ սա երկար չի լինելու, երբ որոշ ժամանակ անց մարդիկ տեսնեն, որ էական բարեփոխում տեղի չի ունենում, այդ պատուհանը փակվելու է։ Դրա համար է իմ անհանգստությունը, որ կապիտալ ծախսերն իրականացրեք, քանի որ վտանգում եք կայուն զարգացումը։ Ակնհայտորեն տնտեսական բլոկը շարունակում է անել այն, ինչ արել է միշտ, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է այնտեղ, որտեղ այսօր կա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան