Քաղաքական առևտրի էջը ՀՀ-ում փակված է․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գործող Հանրային խորհրդի ձևավորման պրոցեսին, պատմությանը, ինչպես նաև ներկայացրեց իր մոտիվացիաներն այդ ընթացքում։

«Երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, և ես ընտրվեցի վարչապետ, ՀՀ-ում պետք է ձևավորվեր նոր Հանրային խորհուրդ։ Ես համարյա զրոյական միջամտություն եմ ունեցել Հանրային խորհրդի ձևավորմանը, և այդ գործառույթը պատվիրակել եմ նախկինում գոյություն ունեցող Հանրային խորհրդին՝ նաև հաշվի առնելով, որ այնտեղ եղել են մարդիկ, որոնք եղել են Երրորդ Հանրապետության ձևավորման ակունքներում, ես պաշաճ և պատեհ չեմ համարել, որ ուղղակի այդ առիթն օգտագործեմ և անկախ իմ ունեցած վերաբերմունքից, իմ ձեռքն ընկած իշխանությունն օգտագործելով, ուղղակի պաշտոնանկություններ անել և այլն, և այլն։ Հույս եմ ունեցել, որ մարդիկ կօգտվեն այդ հնարավորությունից։ Եվ ոչ միայն Հանրային խորհրդի պարագայում, այլ նաև այլ դեպքերում էլ մենք տեսել ենք, որ մեր շանս տալու հնարավորությունը ոմանց կողմից էլի ընկալվել է որպես թուլություն, ոմանց կողմից ընկալվել է, թե հին հարաբերություններ են, ընդ որում՝ քաղաքական ուժերում էլ ես նկատում եմ, որ այդ բանը կա։ Ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ասուլիս կանեմ, ինձ պաշտոն տուր, թե չէ հեսա ցույց կանեմ, կամ ինձ բիզնեսի ոլորտ տուր, թե չէ հեսա հարցազրույց կտամ, կասեմ, որ ինչ վատ պրոցեսներ են կատարվում ՀՀ-ում։ Էրեխուս գործի ընդունի, թե չէ սենց-ընենց։ Այդ հարաբերությունները չեն կարող լինել։ Ինչքան էլ այդ մարդիկ ասուլիս անեն, կեսից կիսվեն, չորս մասի բաժանվեն, այդ հարաբերությունը չկա»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ այն հարաբերությունները, որոնք քաղաքական ուժերը, գործիչները, հանրային գործիչներն ունեցել են հին իշխանության հետ, նոր իշխանությունն այդ հարաբերությունը չի ունենալու ոչ մի պարագայում։ «Քաղաքական առևտրի էջը ՀՀ-ում փակված է»,- շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։