Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցում պահանջում են նորանշանակ տնօրենի հրաժարականը

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոցում պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը։ Factor.am-ի խմբագրություն զանգահարած Թամարա Ավետիսյանը, որի երեխան թիվ 8 դպրոցի աշակերտ է, նշեց, որ արդեն երկու օր է՝ դպրոցում գործադուլ և դասադուլ է։

«Դեկտեմբերի 2-ին մեր դպրոցում տնօրենի ընտրություն անցկացվեց։ Հանձնաժողովի 8 անդամներից մեկն առողջական խնդրի պատճառով քվեարկությանը չի մասնակցել։ Արդյունքում՝ 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ մյուս թեկնածուն՝ Շուշանիկ Ոսկանյանը։ Չգիտենք՝ ինչպես է 3 ձայնով տնօրեն նշանակվել։ Չենք ուզում, որ նա մեզ տնօրեն լինի։ Երեկ եկել է դպրոց, դուռը փակել եք, չենք թողել, որ ներս մտնի, խայտառակ ձևով հեռացել է։ Այսօր աշխատանքի չի ներկայացել։ Եթե հանկարծ գա, նորից բողոքի ակցիա կսկսենք»,- ասաց Թամարա Ավետիսյանը։

Factor.am-ի հստակեցնող հարցին, թե արդյոք նորանշանակ տնօրենը նախկինում թիվ 8 դպրոցի հետ որևէ կապ ունեցել է, Թամարա Ավետիսյանը նշեց․ «Ոչ, որևէ կապ չի ունեցել»։

Դպրոցի նախկին տնօրենը, որը պաշտոնը լքելուց հետո դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչուհի է աշխատում, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ դեմ է դասադուլին ու գործադուլին․ «Ինքս չեմ հասկանում՝ ինչպես ընտրություններն այդպես ստացվեցին, բայց անընդհատ ասում եմ՝ մի արեք դասադուլներ, երեխաներին մի խառնեք, ծնողներին խնդրում եմ, որ չանեն նման բաներ։ Դեմ եմ այդ բողոքներին, ցույցերին, ասում եմ՝ ոչինչ, միգուցե գա, աշխատի, կարող է՝ լավ լինի, ասում են՝ կներեք, այդ հարցում Ձեզ հետ համամիտ չեմ»։

Factor.am-ին չհաջողվեց կապ հաստատել նաև դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հետ։ Պատրաստ ենք ներկայացնել նաև նրա տեսակետը։

Ավելի ուշ՝ Factor.am-ի խմբագրություն զանգահարած Թամարա Ավետիսյանը փոխանցեց, որ նորանշանակ տնօրենն այսօր կրկին դպրոց է եկել, սակայն դուռը փակել և չեն թողնում, որպեսզի նա ներս մտնի։

Նշենք, որ նախորդ տարի էլ Շուշանիկ Ոսկանյանի՝ տնօրենի պաշտոնից հրաժարականը պահանջում էին նաև Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները, աշխատակիցները և ծնողները։ Ըստ նրանց՝ Շուշանիկ Ոսկանյանը 9 տարի առաջ մարզպետարանի կողմից է նշանակված եղել և մրցույթ ասվածն իրենց դպրոցում տեղի չի ունեցել։ Դասադուլից կարճ ժամանակ անց Շուշանիկ Ոսկանյանը պաշտոնը թողնելու որոշում էր կայացրել։

Նելլի Մելքոնյան