Կոնվերս բանկի կողոպուտի առեղծվածը. որտե՞ղ են գողն ու գողոնը. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«ՀՀ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակումը: Այս գործով երեք հոգի ձերբակալվել է, մեկը գտնվում է հետախուզման մեջ: Բայց նկատենք՝ գողության դեպքն ամբողջովին չի բացահայտված, քանի որ չկա ամենակարեւորը` գողն ու գողոնը: Ու սա առաջին նման դեպքը չէ, եւ կատարվածը հիշեցնում է ՀՀ պաշտոնյաների տունը թալանած հայտնի «Բանդայի գործը», որի անդամները տարիներ շարունակ պնդում էին, որ իրենց գլխին գործ են սարքել: Ստեղծված իրավիճակը պատահական չէ, եւ ավելի շատ հետեւանք է ոստիկանության եւ քննչական կոմիտեի միջեւ ներքին լարվածության, համագործակցության բացակայության, որի արդյունքում տուժում է քաղաքացին: Ի դեպ, դեռ հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը, ՔԿ ծառայողի օրվա առթիվ անդրադարձել էր այս խնդրին՝ կարեւորելով հանցագործությունների ամբողջական բացահայտումը: Բայց, փաստորեն, այս ելույթը որեւէ բան չի փոխել իրավապահ համակարգում: Պետք է նկատել, որ կատարված կողոպուտը բացահայտված կլիներ այն ժամանակ, երբ հայտնի դառնար, որ իսկապես Ցիգանկովն է բանկ մտնում՝ տեսանյութ-ապացույցով, եւ հայտնաբերվեր ամենակարեւորը՝ գողոնը, սակայն ո՛չ գողը կա, ո՛չ գողոնը: Էլ չասած, թե ինչպե՞ս է գրավոր սպառնացել, կամ ո՞ր տեքստն է համարվում սպառնալիք, եւ ինչո՞ւ է կառավարիչը վախեցել անզեն մարդուց»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: