Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ ԴԽ Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է  ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին:

«Ողջունելով հյուրերին` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տարբեր մակարդակներում առկա ակտիվ երկխոսությունը և դերակատարների պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու տարբեր հարթակներում առկա համագործակցության առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ: Այս համատեքստում փոխադարձաբար կարևորվեց միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործման նշանակությունը՝ որպես երկկողմ օրակարգի բաղադրիչ:

Զրուցակիցներն ընդգծեցին միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխաջակցության և փոխվստահության ձևավորված ավանդույթը և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու այդ սերտ համագործակցությունը:

ՌԴ Դաշնային խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Երկուստեք ընդգծվեց,  որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և հանգուցալուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի ժողովուրդների համար»,- ասված է հաղորդագրությունում: