«Կարող է մարդասպանություն լինել». Սուրեն Բաղդասարյանը՝ հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 13:36
Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի շուրջ 70%-ը. NYT
13.05.2026 | 13:29
«200 հազար գրեֆ ենք արե, որ բան ըլնի էդ ապերացիան»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:24
Սերդար Քըլըչը՝ Թուրքիա-ի և ՀՀ-ի միջև երկկողմ առևտրի արգելքների վերացման մասին
13.05.2026 | 13:18
Երկաթուղային կապ ունենք մեր բարեկամ ՌԴ-ի հետ․ Փաշինյանը ներկայացնում է բալանսավորված արտաքին քաղաքականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:10
Ավագանու անդամը պնդում է՝ ԴՕԿ-ը գրանցվել է կեղծիքներով, բայց ԿԸՀ-ն վարույթ չի հարուցել
13.05.2026 | 13:02
Ով ձայն է տալիս Ծառուկյանին, ուղիղ քվե է տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:54
Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարձակվել է ուկրաինական շրջանների վրա. զոհեր և վիրավորներ կան
13.05.2026 | 12:45
Ազատ Արշակյանը դատարանում հաղթել է Սամվել Կարապետյանին․ ինչ մանրամասներ են հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:34
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:23
Գագիկ Ծառուկյանի փեսայից ու աղջկանից բռնագանձված գույքերը գրանցվել են պետության անունով․ Դատախազություն
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
13.05.2026 | 12:10
Թուրքիայի հետ առևտուրը՝ նոր կանոններով // ԵՀ-ն հրապարակել է ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման զեկույցը․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 12:03
ԱՄՆ-ում վաճառվել է Գագիկ Խաչատրյանի տունը և գումարի 70 տոկոսը ՀՀ-ին է փոխանցվելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:55
NBA-ի բասկետբոլիստը մահացել է 29 տարեկանում
13.05.2026 | 11:43
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor. am-ը զրուցել է «ֆուտբոլ +» թերթի հիմնադիր, սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ

– Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք պատկերացնում ՀՖՖ նախագահի ընտրության ելքը: Ո՞վ կընտրվի նախագահի պաշտոնում:

-Կռահելը շատ դժվար է, աննախադեպ թեժ պայքար է ծավալվել: Նույնիսկ քաղաքական ընտրությունների ժամանակ այսպիսի քարոզարշավ չէր ընթանում, իրավիճակը շատ պայթյունավտանգ է: Հնարավոր է, որ համաժողովը ձախողվի: Թեկնածուների առումով ես դուրս եմ եկել պայքարի Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի դեմ: Նրանք չպետք է լինեն ղեկավար կազմում: Նրանք քավոր-սանիկ իրավիճակ են ստեղծել ՀՖՖ-ում:

-Ո՞վ պետք է լինի ՀՖՖ նախագահ:

-Ամենահարմար թեկնածուն Թովմաս Գրիգորյանն է: Նա բոլոր պարամետրերով համապատասխանում է:

-Նա Ռուբեն Հայրապետյանի հետ փոխկապակցված անձ չէ՞:

-Բայց դա ի՞նչ կապ ունի:

-Եթե Թովմաս Գրիգորյանն ընտրվի Ռուբեն Հայրապետյանն ազդեցություն չի՞ ունենա ֆուտբոլի վրա:

-Ի՞նչ ազդեցություն պետք է ունենա: Ես իր հետ լավ հարաբերությունների մեջ չեմ, բայց նույն Մելիքբեկյանը, Նիկողոսյանը աշխատել են Ռուբեն Հայրապետյանի հետ: Ֆուտբոլում խնդիրն այն է, որ քավոր-սանիկ, ախպերական հարաբերություններ կան:

-Ովքե՞ր են հայկական ֆուտբոլի քավոր-սանիկները:

-Մելիքբեկյանն իր շրջապատն է տեղավորել ֆեդերացիայում: Մարդիկ խոսում են, որ դրսի խաղերին Մելիքբեկյանը տարել է իր զոքանչին և աներոջը:

-Վոյաժների է տարե՞լ:

-Այո, բա էլ ի՞նչ, աներն ու զոքանչը ֆուտբոլի խոշոր մասնագետնե՞ր էին:

-Ռուբեն Հայրապետյանն էլ իր տղայի թիմն էր մտցրել ՀՖՖ և քվեարկությունների վրա ազդեցություն էր ունենում:

-Ես ոչ մեկի չեմ պաշտպանում, ես փաստերն եմ ասում: Ես Ռուբեն Հայրապետյանի դեմ ելույթներ եմ ունեցել:

– Պարոն Բաղդասարյան, Ձեր պարբերականի նախորդ համարում մեծ անդրադարձ էիք նվիրել ՀՖՖ նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Թովմաս Գրիգորյանին։ Ավելին, մեկ այլ հարցազրույցի միջոցով էլ անդրադարձել էիք Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի, Ձեր բնութագրմամբ, ֆուտբոլը կործանման տանող գործունեությանը։ Արդյոք այս ընտրությունների դեպքում կանխակալ մոտեցում չունե՞ք։

-Ոչ, ես պայքարի եմ դուրս եկել, որ նրանք չպետք է լինեն ֆուտբոլում:

– Հայտարարել էիք, որ տիրապետում եք այնպիսի տեղեկությունների, որը կջախջախի Արմեն Մելիքբեկյանին։ Ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը։ Կարո՞ղ եք այժմ այդ մասին ուղիղ խոսել։

-Մելիքբեկյանը պարբերաբար հակապետական գործունեություն է ծավալել: Նա ասել է՝ զինվորներ, զենքը թողեք խրամատում հետ եկեք: Սաթիկ Սեյրանյանն էլ հայտարարեց, որ Մելիքբեկյանն ասել է, որ բանակն ազգի սարսափն է, սրոնով արդեն իրավապահները պետք է զբաղվեն:

 – Արմեն Մելիքբեկյանը օրերս մեզ մոտ էր։ Հարցազրույցի ընթացքում նշել է, որ ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստվում է իր կողմից առաջարկ ներկայացնել ու փորձել կրճատել կառույցի կանոնադրությամբ սահմանված այն դրույթը, թե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է առավելագույնը երեք անգամ ընտրվել։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ Արմեն Մելիքբեկյանը աթոռից կառչած անձ չէ, ինչի վերաբերյալ Դուք վերջերս հակառակն եք պնդել։

-Եթե նա ինչ-որ ձևով ընտրվի, ավելի քան համոզված եմ, որ մեկ տարի չի կարող ձգել, կառավարել: Ֆեդերացիայի նախագահը պետք է դուբինկան ձեռքին լինի:

-Փաստորեն, ՀՖՖ նախագահի միասնական թեկնածուի հարցում Ձեր և Ռուբեն Հայրապետյանի շահերը համընկնում են:

-Հիմա ամեն մարդ էլ իր կարծիքն ունի: Ես եղածներից ընտրություն եմ կատարում: Ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես Ռուբեն Հայրապետյանին հասարակությունը չի ընդունում:

-Օրերս Ռուբեն Հայրապետյանը հարցազրույց էր տվել և Ձեզնից ներողություն էր խնդրում։ Արդյոք ընդունո՞ւմ եք նրա ներողությունը։ Ինչո՞ւ էր նա Ձեզնից ներողություն խնդրում։

-Ես և նա եթերում լուրջ ընդհարում ունեցանք, փորձում էր ինձ սաստել, ձայն էր բարձրացնում: Հետո մենք առանձնացանք և «ռազբորկա» գնաց: Նա ասաց, որ իր դեմ գրում է իր խորհրդական Արմեն Նիկողոսյանը, ես ասացի, որ լավ են անում, որովհետև Դուք սատարում եք նրան: Նաև ասում էր, որ իր դեմ գրում է նաև իր խորհրդական Արայիկ Մանուկյանը, որին Միշիկն է միջնորդել, որ ՀՖՖ բերի: Այսքանից հետո եկել է այն եզրակացության, որ ինքը սխալ էր, ես՝ ճիշտ:

-Սերժ Սարգսյանի փեսայի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ Միքայել Մինասյանը լծակներ ունե՞ր նաև ֆուտբոլի ոլորտում:

-Այո: Մարդը փեսա էր և իշխում էր համբողջ հանրապետությունում:

-Իսկ ներեցի՞ք Ռուբեն Հայրապետյանին:

-Չեմ ներել, որոշ հարցեր էլ կան, որ պետք է ներողություն խնդրի:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան