«Ատելության խոսքը չի պաշտպանվում խոսքի ազատության երաշխիքներով». Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանը

-Պարո՛ն Խանդանյան, Դուք նախաձեռնել եք ատելության խոսքի դեմ պայքարի օրենսդրական կարգավորումները քննարկող աշխատանքային խումբ: Այդ կարգավորումներում նախատեսվելու են կետեր, որոնցով ատելության խոսքի որոշ դրսևորումներ քրեականացվելու են։ Ինչի՞ մասին է խոսքը։

-Դեռևս հոկտեմբերին մենք «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներով ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում հայտարարությամբ հանդես եկանք այն բանից հետո, երբ ոտնձգություններ տեղի ունեցան լրատվամիջոցի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների նկատմամբ: Եվ այդ հայտարարության մեջ մենք հանձնառություն ստանձնեցինք, որ իրավական կարգավորումներ պետք է մտածենք՝ այս խնդիրների դեմ պայքարելու համար։ Այդ խնդիրները ոչ միայն ֆիզիկական գործողություններն էին, այլև խոսքի միջոցով էին արտահայտվում։ Եվ այդ նպատակով մեր հանձնաժողովի ներքո ստեղծեցինք երեք աշխատանքային խումբ, որոնք պետք է զբաղվեն ատելության խոսքի դեմ օրենսդրական կարգավորումներով։ Կա միջազգային փորձ։ Մի շարք երկրներ իրենց քրեական օրենսգրքերում նախատեսում են ատելության խոսքը քրեականացնող դրույթներ։ Սրանք վերաբերվում են հատկապես այն արտահայտված խոսքին, որում պարունակվում է բռնություն, բռնության կոչ կամ արդարացվում է բռնությունը, կամ ատելություն է սերմանվում հասարակության այս կամ այն խմբի կամ անհատի նկատմամբ:

-Սակայն հնարավոր է ատելության խոսք՝ առանց բռնության կոչի…

-Այո՛, կարող է լինել ատելության խոսք, որը նսեմացնում է տվյալ խմբին, կամ վիրավորում է տվյալ խմբի արժանապատվությունը, կամ տվյալ անհատի արժանապատվությունը։ Կամ թշնամանք է հրահրում, և կարող է այդ թշնամանքը որոշակի գործողությունների հետևի։ Եվ կա ատելության խոսք, որը չպետք է դիտարկել քրեական կարգավորումների շրջանակում, այլ ուղղակի պետք է այդ խոսքի նկատմամբ քննադատական խոսք հնչի, այն արժանանա հասարակական պարսավանքի, որպեսզի հասարակական համերաշխությունը չխաթարվի։

-Պարո՛ն Խանդանյան, ձեր ընդդիմադիրները, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներից մեկը, կարծում է, որ այս կարգավորումներով իրականում փորձում եք պաշտպանել սոցիալական որոշակի խմբերի շահերը և ոչ թե ամբողջ հասարակության։

-Հայաստանում օրենքները տարածվում են բոլոր քաղաքացիների վրա և յուրաքանչյուր կարգավորում, ներառյալ՝ քրեական դաշտում, վերաբերելու է բոլոր քաղաքացիներին։ Երբ մենք ասում ենք խոցելի խմբեր, նկատի չունենք մեկ-երկու խումբ, այլ բոլոր խմբերին, որոնց նկատմամբ Սահմանադրությամբ արգելվում է խտրականությունը։ Ցավոք, մեր երկրում դեռ խմբեր կան, որոնք դեռ խտրականության են ենթարկվում և նաև այդ խմբերի նկատմամբ ատելության խոսք է հնչում։ Կարծում եմ՝ օրենքի մակարդակով նրանք պաշտպանության կարիք ունեն։

-Պարո՛ն Խանդանյան, քաղաքացին իշխանության ներկայացուցչի նկատմամբ որոշակի արտահայտությամբ, խոսքը ամենաշարքային քաղաքացու մասին է, որի ձեռքին որևէ լծակ չկա, որպեսզի իրականացնի իր ատելության խոսքը։ Նրա ատելության խոսքի մեջ, ընդունենք, որ բռնության կոչ չկա։ Որտե՞ղ է սահմանը ատելության խոսքի և խոսքի ազատության, որպեսզի մարդը չհետապնդվի։

-Ես կարծում եմ, երբ քաղաքացին դժգոհում է և որևէ խոսք է ասում կամ հայհոյում է իշխանություններին, սրանք լրիվ այլ դաշտում են կարգավորվում, սա վիրավորանքն է կամ զրպարտությունը, կամ հայհոյանքը, որոնք տարիներ առաջ Հայաստանում ապաքրեականացվել են։ Ինչ վերաբերում է խոսքի ազատության սահմաններին, մի շարք կոնվենցիաներ և մեր Սահմանադրությունը նշում են, որ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և ատելության խոսքը չի պաշտպանվում խոսքի ազատության երաշխիքներով։ Եվ հատկապես, երբ դա իշխանության կամ քաղաքական ու պետական գործիչների նկատմամբ է հնչում, այստեղ պետք է ավելի զգուշավոր լինենք, որպեսզի դա չհամարենք ատելության խոսք և պատասխանատվության մեխանիզմներ մտածենք, որովհետև պետական պաշտոնյաները և քաղաքական գործիչներն ավելի պաշտպանված են։

-Կա տեսակետ, որ ատելության խոսքի անվան տակ իշխանությունը փորձում է լռեցնել իրեն քննադատող մասնավոր հեռուստաընկերություններին:

-Բացարձա՛կ։ Այդպիսի տեսակետներ մի քանի օր լսել եմ։ Բացարձակապես այդպիսի ցանկություն և մտադրություն չկա։

-Չե՞ք կարծում, որ մի օր կգա այդ գայթակղությունը, երբ կարիք կզգացվի ընդդիմադիր լրատվամիջոցի հետ, պայմանական ասած, խոսել հենց ատելության խոսքի մասին օրենսդրական հոդվածներով։

-Կարծում եմ՝ ոչ։ Այդ խնդիրը մենք չենք ունենալու, ինչն ապացուցում է Հայաստանում մամուլի ազատության վերջին երկու տարվա վիճակը, որը ոչ միայն մենք ենք արձանագրում, այլև այն կառույցները, որոնք մամուլի ազատության վիճակն են դիտարկում աշխարհում։ Եվ խոսքի ազատությունն առհասարակ։ Կարծում եմ, որ այս կարգավորումները, երբ օրենքի մակարդակով ընդունվեն, որևէ կերպ չեն կարող խոչընդոտել խոսքի և մամուլի ազատությանը։ Այստեղ սահմանը շատ նուրբ է միանշանակ, բայց պետք է շատ հստակ լինի, որպեսզի դատական ատյանները կարողանան ճիշտ վճիռներ կայացնել։

-Ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանը «Իմ քայլին» առաջարկում է իր մեջ փնտրել ատելության խոսքի հեղինակներին։ Նույնը պնդել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման ժամանակ։ Պատրա՞ստ է իշխանությունը պայքարը սկսել իր կողմնակիցներից։

-Նորից ասեմ, որ օրենքը բոլորի նկատմամբ է տարածվում, և եթե որևէ մեկը որևէ փուլում ատելության խոսք կհնչեցնի այն բոլոր որակական հատկանիշներով, որոնք կբնութագրեն ատելության խոսքը որևէ խմբի կամ անհատի նկատմամբ, իհարկե, պետք է պատասխանատվության ենթարկվի։ Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ քաղաքական բանավեճի ընթացքում հնչող սուր մեկնաբանությունները կամ հակադարձումները պետք է դիտարկվեն ատելության խոսքի երևույթի կամ եզրույթի ներքո։ Քաղաքական գործիչները, որոնք որոշում են կայացրել քաղաքականությամբ զբաղվել, պետք է պատրաստ լինեն, որ իրենցից դժգոհ են լինելու և իրենց, գուցե, մի երկու թթու խոսք էլ ասեն հանրությունը կամ քաղաքական ընդդիմախոսները։ Ուստի, մենք պետք է խոսենք ավելի շատ այլ մարդկանց կամ խմբերի մասին, որոնք ավելի անպաշտպան են։

-Իսկ ատելության խոսքը դառնալու է առանձին օրինագի՞ծ, թե՞ մտնելու է որևէ օրենքի հոդվածների տակ։

-Սա աշխատանքային խմբի հիմնական հարցերից մեկն է լինելու, թե ինչպիսի իրավական կարգավորում պետք է նախատեսել։ Այս պահին կառավարությունը խորհրդարան է ուղարկում մի նախագիծ, որը վերաբերում է բռնության կոչերի քրեականացմանը։ Այս օրինագիծը նույնպես տեղավորվում է ատելության խոսքի սահմանման մեջ։ Այնուամենայնիվ, ոչ ամբողջական։ Մենք պետք է նաև այս օրինագիծը քննարկենք։ Իհարկե, արգելող նորմերը պետք է քրեական օրենսգրքում տեղ գտնեն։ Բայց նաև, գուցե, մենք անհրաժեշտություն ունենանք ատելության խոսքի մասին օրենք ընդունել, կամ եթե դրույթներն այդքան շատ չեն, որոնց համար պետք է նոր օրենք ընդունել, կառավարությանն առաջարկենք այդ դրույթները ներառել իրավահավասարության մասին օրենքում, որը դեռ քննարկման փուլում է և բարեփոխումների ճանապարհ պետք է անցնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան