«Ուսադիր կրողները միմյանց դեմ ցուցմունք չեն տալիս, սա ցինիզմի գագաթնակետն է». Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
28.11.2026 | 15:00
«Բարգավաճ Հայաստան»-ը դիմումներ է ներկայացրել ՍԴ և ՄԻԵԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով
28.11.2026 | 14:38
Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 14:25
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բրոնզե մեդալակիր են դարձել Տոկիոյի Գրան Պրիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 14:15
Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում
Բոլորը

Սա բացառիկ դեպք է: Ուսադիր կրողները միմյանց դեմ ցուցմունք չեն տալիս: Սա ցինիզմի գագաթնակետն է և չունի ո՛չ իրավական, ո՛չ բարոյական բացատրություն: Այս մասին այսօր՝ «Հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութ. ո՞ր փուլում է քրգործը» թեմայով քննարկման ընթացքում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Տեսանյութի մեջ հատ-հատ տեսնում ենք՝ ինչ է կատարվում, ով ինչ գործողություն է կատարում: 4 հոգի չեն, 5-րդն էլ կա, որը տեսանկարահանում է, սակայն մենք այսօր ունենք զրո մեղադրյալ»,- ասաց Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանը վստահ է, որ տեսանյութի հեղինակը ևս Ոստիկանության աշխատակից է. «10 տարի առաջ ոչ մեկ չուներ սմարթֆոն, որ նկարահաներ, դա վստահաբար ներսի մարդ է եղել: Սա առաջին նման դեպքը չէ. ֆորմալ առումով գործը սկսում են, 1-2 հոգու հարցաքննում, հետո սկսում այնքան ձգձգել՝ մինչև տուժող կողմը հոգնի, ձանձրանա»:

Մանրամասները` տեսանյութում:

Նելլի Մելքոնյան