210 մլն դրամ՝ Մնջախաղի թատրոնի շենքին․ ԿԳՄՍՆ-ն թատերասերներին խոստանում է երրորդ անգամ հուսախաբ չանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

Մնջախաղի թատրոնն իր 45-ամյա պատմության մեջ առաջին անգամ կունենա սեփական շենքը։

Գևորգ Քոչար 21 հասցեում՝  Դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող այս տարածքում մեկնարկել են Մնջախաղի թատրոնի շինաշխատանքները։

1983-ից պետական կարգավիճակ ունեցող թատրոնը վերջին 15 տարիներին  իր բեմադրությունները ներկայացնում էր պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։

«Մենք ունենք մի փոքրիկ փորձասենյակ, մի սենյակ՝ 2-ը 2-ի վրա, որտեղ տնօրենի հետ ենք աշխատում։ Իմ աշխատավայրը նախասրահն է, որտեղ ձմեռները միշտ վերարկուով ենք աշխատում ու միշտ հիվանդանում եմ: Երևանում չկա այդպիսի վայր, որ մեր թատրոնը եղած չլինի։ Էլ պարարվեստի ուսումնարանում ենք եղել, էլ Երիտասարդական պալատում, նույնիսկ՝ Մարզահամերգային համալիրում»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։

Դեռ հեղափոխությունից առաջ՝ 2017-ի փետրվարին, նույն հասցեում Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն էր թատրոնին նոր շենք խոստացել։ Արդեն հեղափոխական իշխանությունների օրոք՝ Լիլիթ Մակունցը։ Նա առաջարկել էր զբաղեցնել պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող հանրապետական զինկոմիսարիատի նախկին շենքը, ինչին սակայն, ՊՆ-ում դեմ էին արտահայտվել՝ պատճառաբանելով, որ շինությունն անհրաժեշտ է ՊՆ-ի կարիքների համար:

Մշակույթի նախկին նախարարությունը թատրոնի շենքի կառուցման համար 260 մլն դրամ էր նախատեսել։ Հետհեղափոխական ԿԳՄՍՆ-ն նույն աշխատանքի համար ծախսելու է ավելի քիչ՝ շուրջ 210 մլն դրամ։

«Այս տարի 46 մլն կհատկացնենք շինարարական հատվածին։ Մյուս տարի ամբողջապես կհատկացվի շինարարությանն անհրաժեշտ 166 մլն և 300 հազարը»,- ասում է ԿԳՄՍՆ փոխնախարար Արա Խզմալյանը։

Հարցին, թե արդյոք այս անգամ էլ թատրոնի անձնակազմը հուսախաբ չի լինի, Արա Խզմալյանը պատասխանեց․ «Այս մեկնարկը տալիս ենք ոչ թե ժապավենով և բանալիով, այլ՝ մուրճի հարվածով։ Աշխատանքները սկսված են, բյուջեն հաստատված է և միտումնավոր ու շատ մեծ դժվարությամբ կանխել եմ տեղեկատվության որևէ արտահոսք՝ մինչև մուրճի առաջին հարվածը չլսենք, մինչև կարողանանք հարցը համարել փակված։ Շենքն ուսումնասիրվել է համապատասխան հանձնաժողովի կողմից և եթե շեղում կամ որևէ խախտում լիներ, կարծում եմ, որ ուղղակի հնարավոր չէր լինի սկսել շինարարությունը։  Այն, ինչ համարվում էր առարկելի և վիճելի, պատմամշակութային հուշարձանի տեսակետից, բազմաթիվ բաներից հրաժարվել ենք, պարզապես արագացնելու համար պրոցեսը»։

Հրաժարվել են, օրինակ, վերելակներով ու լեդ էկրանով ապակեպատ մուտքից։

Կենտրոնացել են ներքին հարդարման ու ինչպես թատրոնի անձնակազմի, այնպես էլ թատերասերների  համար հարմարավետ պայմաններ ստեղծելու վրա։

«Հետնամասում տեղակայված  է լինելու բեմական մասը, նստատեղերը։ Սյուներն ամբողջությամբ ապամոնտաժելու ենք, այսինքն՝ ազատ տարածություն է դառնալու։ Ծածկը 1․5 մետրով ավելանալու է՝ ապահովելու համար համարյա 6 մետր բացարձակ բարձրություն, ինչը նորմատիվ պարտադիր է։ 133 նստատեղ է լինելու դահլիճում»,- նշում է Քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը։

ԿԳՄՍՆ-ից խոստանում են․ 2020-ի տարեվերջին թատրոնը պաստրաստ կլինի ընդունել առաջին հանդիսատեսին։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասում է․ դեռ չի որոշել՝ որ ներկայացմամբ են բացումն ազդարարելու։ Փորձում է շատ չմտածել․ նախորդ տարիներին ամեն ինչ պլանավորում էր, բայց գործն այդպես էլ գլուխ չէր գալիս։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան