Առավոտն ասում են՝ Հայր մեր, ցերեկը՝ Հայր մեր, երեկոյան՝ Հայր մեր․ Գևորգ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.12.2019 | 16:34ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ իշխանությունը մանիպուլյացիա բառն անգիր է արել և Տերունական աղոթքի պես կրկնում է։ «Առավոտն ասում են՝ Հայր մեր, ցերեկը՝ Հայր մեր, երեկոյան՝ Հայր մեր»,- պատկերավոր նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ դա արվում է, երբ ընդդիմության արտահայտած որևէ տեսակետ իշխանությանը դուր չի գալիս. նրանք անմիջապես պնդում են, թե դա մանիպուլյացիա է։
Մանրամասները՝ տեսանյութում: