Մենք բոլոր վհուկների անունները գիտենք, բայց վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

Չափազանց խորքային խնդրի շուրջ ենք մենք հիմա քննարկում ծավալում: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«30 տարոց ավելի, 20-ից ավելի տարիներ հասարակությունը սրտատրոփ սպասում է՝ ե՞րբ են, ի վերջո, Հայաստանում հայտնվելու ուժեր, ձեռք, արդար ուժ, որը կսրբի-կտանի այն վհուկներին, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը, որոնք կեղեքում են ՀՀ-ի բնակչությանը, որոնք թալանում են ՀՀ-ի բնակչությանը։ Ահա մի քաղաքական ուժ դա յուրովի անելու հայտ է ներկայացնում։ Մենք քայլ առ քայլ պայքարելու ենք կոռուպցիայի դեմ և վերականգնելու է օրինականությունը ՀՀ-ում։ Էդպես չի լինում, պետք է բոլոր վհուկներին միանգամից բռնենք, տանենք բանտերը։ Մենք նրանց բոլորի անունները գիտենք։ Մենք ասում ենք՝ ոչ, ամեն ինչ օրինականության սահմաններում պետք է լինի։ Վհուկների որս չի լինելու, ամեն ինչ լինելու է օրենքով»,- ասաց Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հորդորեց չտրվել հին խաղերին, հին մոտիվացիաներին, դա լավ տեղի չի հանգեցնում։ «Մի՛ պահեք ոչ մի բաստիոն, որը հին Հայաստանի, կոռումպացված Հայաստանի, ավտորիտար Հայաստանի բաստիոններից մեկը կարող է լինել։ Դրա կարիքը դուք չունենք»,- ասաց նա։

Դիմելով «Լուսավոր Հայաստանին»՝ Միրզոյանն ասաց․ «Մենք շատ բաներ ասում ենք՝ սենց ա ճիշտ, սենց ա ճիշտ, հենց որ գալիս է անելու պահը՝ դուք ասում եք՝ վույ-վույ, աման-աման, ժողովուրդ ջան, անել է պետք։ Վստահ եմ՝ մեզ հետ միասին ուզում եք ունենալ ժողովրդավարական Հայաստան։ Ինչի՞ եք ամեն անգամ գալիս, հասնում առվին, ասում՝ չէ, կթրջվենք հանկարծ։ Շատ ժողովրդավարական օրենքի նախագիծ է ներկայացված»,- նկատեց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։