Շիրակի մարզի բոլոր դպրոցներն «Արմաթ» լաբորատորիաներ ունեն. Գյումրիում ամփոփվել է մարզում իրականացված ծրագիրը

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Այսօր Գյումրու թիվ 19 դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացվեց։ Արդյունքում Շիրակի մարզի բոլոր դպրոցներն արդեն «Արմաթ» լաբորատորիաներ ունեն։

Շիրակի մարզում 23 լաբորատորիա կար, որոնք բացվել են տարբեր հովանավորների աջակցությամբ: Իսկ վերջին օրերին 117 նոր լաբորատորիաներ են բացվել արդեն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության ամբողջական  ֆինանսական աջակցության շնորհիվ: Ստացվում է, որ Գյումրիում ու Շիրակի մարզի մյուս համայնքներում բացվել է շուրջ 140 «Արմաթ» լաբորատորիա: Նման լաբորատորիաներ չկան միայն մի քանի համայնքում, պատճառը աշակերտների փոքր թիվն է:

Գյումրու թիվ 19 դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի բացմանը մասնակցում էին Շիրակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, ծրագրի մարզային ու տարածքային ներկայացուցիչներ։ Ներկաները կարևորեցին լաբորատորիաների դերը երեխաների կրթության գործում, շնորհավորեցին՝ բարի ընթացք մաղթելով։ Տիգրան Պետրոսյանն էլ ասաց, որ Շիրակում սկսված ցանկացած նախաձեռնություն անպայման դատապարտված է հաջողության։

«Եվ սա այն նախաձեռնությունն է, որը հաջողություն կունենա: Շնորհակալ ենք Շիրակի մարզին վստահելու համար, որովհետև մարզում 140 լաբորատորիա ունենալը պատասխանատվություն է և առավելություն, որը նաև ցույց է տալիս մարզի զարգացման պոտենցիալը»,- ասաց մարզպետը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև «Արմաթ»-ի ներկա ու նախկին սաները, որոնք մեծ ոգևորությամբ ներկայացրեցին «Արմաթ»-ի տարբեր բաղադրիչներից ծրագրեր։

Դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ու «Արմաթ» լաբորատորիաների ստեղծումը սկսվել է 2008 թվականից: 2016-ից բրենդի անունը փոխվել է՝ դառնալով «Արմաթ», քանի որ այն ընդլայնել է ուսումնառության ոլորտները՝ ընդգրկելով ոչ միայն ռոբոտաշինություն, այլև ծրագրավորում:

«Երեխաները և՛ կրթվում են, և՛ կարող են շատ շուտ մուտք գործել ծրագրավորման ոլորտ, կարող են 15-16 տարեկանից սկսած աշխատել տվյալ ոլորտում: Բացի այդ՝ մեր կարևոր նպատակներից է, որ այս ամենով օգտակար լինենք ռազմարդյունաբերությանը: Կառավարությունն էլ, տեսնելով մեր արդյունքները, երեխաների հաջողությունները, որոշեց ֆինանսավորել ծրագիրը։ 284 լաբորատորիա Կառավարության ֆինանսներով ենք բացում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Արմաթ» լաբորատորիայի Շիրակի մարզային ներկայացուցիչ Սոֆյա Հարությունյանը։

Հավելենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաներն ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային։ Այս ճանապարհով Հայաստանում, Արցախում ու Վրաստանում շուրջ 7.500 երեխա անվճար ինժեներական կրթություն է ստանում:

Էմմա Չոբանյան