Դարձյալ մեղավորը ռուսներն են ու նրանց կողմից ղեկավարվող Pokemon-ները. Մարիա Զախարովա
Քաղաքականություն
13.10.2017 | 11:53ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն առ այն, թե Ռուսաստանը ԱՄՆ գործերին միջամտել է Pokemon Go խաղի միջոցով. հաղորդում է ria.ru-ն:
«CNN-ի տրամաբանությամբ՝ աֆրոամերիկացիներն իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտում են Pokemon Go խաղալով: Ահա այսքան անտաղանդ է հեռուստաընկերությունը բացատրել ԱՄն-ում ռասսայական խնդիրների առաջացումը: Դարձյալ մեղավորը ռուսներն են ու նրանց կողմից ղեկավարվող պոկեմոնները»,- ֆեյսբուքի իր էջում գրառել է նա: