«Երբեմն ԱԺ պատգամավորներն են սենց բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու…». Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հին ավտոմեքենաների կմախքները պահելու մասին և այն համարեց քաղաքակրթական խնդիր:

«Մենք պետք է գնանք կոշտ միջոցների և ասենք, որ եթե այդքան թանկ է, պետք է տուրք վճարեք, հակառակ դեպքում՝ փոսից դուրս չենք գա»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան՝ այս հարցում որոշակի հաջողություն ունեն:

Վարչապետի խոսքով՝ այստեղ լուծում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքակրթական հարց:

«Այդ մասին, որ գրառում էի արել, ասում են, փաստորեն, դուք մարդկանց պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությունը: Այդ մետաղը, որ հիսուն տարի մնացել է և ժանգոտում է, մեկ կոպեկի շահույթ չի բերել, որ երեխեք են բարձրացել այդտեղ, ընկել, և այդ երեխեքի վիզուալ գեղագիտությունը հիսուն տարի փչացրել է, դա ոչինչ: Այստեղ էլի գալիս է ներքաղաքական դավադրություն, որ, փաստորեն, էս սաղ հեղափոխությունը նրա համար էր, որ ժեշտի կուզովները տանեն հին կոռումպացված ռեժիմի նպատակներին ծառայեցնեն: Խելագարվելու բան է, թե ոնց են մարդիկ ռեակցիա տալիս, ու երբեմն այս մարդիկ մեր կուսակցության անդամներն են, երբեմն ԱԺ պատգամավորներն են սենց բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու…, դրա համար մեր անվտանգությունը պատուհանները նենց է դասավորել, որ չեն բացվում… Մեկ-երկու նման փորձից հետո, հիմա էլ ցանց են ուզում տակերը դնել»,- ծիծաղով ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան