Հինգ տարի Ամուլսարի մասին չէին խոսում, ասում էին՝ բիրտ ուժ են կիրառում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեղեկութուն կա, որ արծվաշենցիները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անելու:

«Բոլոր այդ մարդիկ ստորագրել են փաստաթուղթ, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է: Նոտարով հաստատված է, մենք հանդիպել ենք, քննարկել ենք, ասում են՝ այո՛, այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, մեզ պարտադրել են, որ մենք այդ փաստաթուղթը ստորագրենք: Բայց հիմա ի՞նչն է պատճառը, որ նորից այս դրսևորումը տեղի է ունենում. պարզ պատճառ, որովհետև մենք 1.2 միլիարդ տրամադրել ենք փախստականների համար կոնկրետ խնդիրներ լուծելու, բայց նրանք նույնիսկ դա չեն ստացել: Սա ի՞նչ երևույթ է՝ էս չուզողի, չուզող հարևանի տրամաբանությամբ ասելը՝ «ա՛յ, ինչի՞ իր հարցը լուծեցիք»: Ի՞նչ է ակնկալվում, մեզանից էլ է ակնկալվում, որ բիրտ լինենք», – ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ նույն վիճակն էր նաև Ամուլսարում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Ասում էինք՝ ժողովուրդ ջան, հինգ տարի ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեղի էր ունենում, ինչի՞ չէիք ձեր ձայնը բարձրացնում, ասում էին՝ դե մեզ կբռնեին, հետապնդումների կենթարկեին: Ուզում էիք ասեիք, որ Հայաստանում կարելի է նորմալ հարաբերություններ հաստատել մենակ բիրտ ուժի կիրառմա՞մբ, դա՞ է մեր ուզածը: Եթե մենք հարցեր լուծենք՝ առաջնորդվելով մեզ տված կաշառքներով, կոռուպցիայով, մեր նեղ քաղաքական կամ անձնային շահերով, մեր հորեղբոր որդիների կամ հորքուրի թոռների նկատմամբ ինչ-որ առանձահատուկ վերաբերմունքով, հասկանալի կլինի, բայց հարաբերությունների այս ձևը բացարձակապես անընդունելի է, մենք նեյնիմ-նեյնիմ չենք անելու: Մենք չենք վախենալու հարցեր լուծելուց: Հերթ կանգնեք, ժողովուրդ ջան, մենք բոլոր հարցերն էլ լուծելու ենք, բայց զոռբայությամբ հարցեր լուծելու տրամաբանությունից եկեք դուրս գանք, հերիք է, ամեն ինչին չափ կա, սահման կա»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան