ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ծագած վիզային ճգնաժամի պատճառով Թուրքիան մի գիշերում կորցրել է 17 մլրդ դոլար

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ծագած վիզային ճգնաժամի առաջին իսկ օրը տեղի ունեցավ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկում, ինչի հետևանքով Թուրքիայի տնտեսությունը մի գիշերվա ընթացքում ունեցավ մոտ 63 մլրդ լիրայի (17 մլրդ դոլար) կորուստ. փոխանցում է ermenihaber-ը:

Այսպիսի տվյալներ են հրապարակված Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) տնտեսական գծով փոխնախագահ Այքութ Էրդողդուի զեկույցում:

Թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Էրդողդուն որոշ մանրամասներ է ներկայացրել լիրայի՝ ժամերի ընթացքում ավելի քան 3 տոկոսով արժեզրկվելու հետևանքների վերաբերյալ:

Զեկույցի համաձայն՝ տնտեսության ռեալ սեկտորի կորուստը կազմել է 26 մլրդ թուրքական լիրա (7.1 մլրդ դոլար):

Ստամբուլի բորսայում գործարքներ կատարող բաց բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի արժեքը միասին վերցրած ընկել է 23 մլրդ լիրայով (6.2 մլրդ դոլար):

Փոխարժեքի կտրուկ փոփոխության հետևանքով պետության ներքին պարտքն ավելացել է 3 մլրդ լիրայով (0.8 մլրդ դոլար), իսկ արտաքին պարտքը՝ 11 միլիարդով (3 մլրդ դոլար):