Թուրք նախարարը ՆԱՏՕ-ին մեղադրել է իր երկրի նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար

Լուրեր

11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի 70-ամյանին կապակցությամբ Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին տեղի ունենալիք գագաթնաժողովին ընդառաջ հոդված է հրապարակել Euronews-ում. փոխանցում է ermenihaber-ը:

Աքարի հոդվածի հիմնական թեման դաշինքի ու Թուրքիայի միմյանց նկատմամբ ունեցած պարտականությունների կատարումն է, մասնավորապես Սիրիայի հյուսիսում Անկարայի նախաձեռնակած ռազմական գործողությունների համատեքստում:

Թուրք նախարարը հոդվածի սկզբում նշել է, որ Թուրքիան միշտ պարտաճանաչ կերպով կատարել է դաշինքի հանդեպ ունեցած իր պարտականությունները և այսօր էլ շարունակում է կատարել:

«Թուրքիան, որը դաշինքի ամենահին անդամներից է, ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ բանկան ունի և տարեկան իր ՀՆԱ-ի 1.9 տոկոսն է փոխանցում դաշինքին: Կորեական պատերազմից մինչև Բալկաններ ու Աֆղանստան, մեր զինվորները աշխարհի բոլոր ծայրերում մասնակցել են ՆԱՏՕ-ի գործողություններին ու զորավարժություններին»,- թվարկել է Աքարը՝ շեշտելով, որ Սիրիայի Իրաքի, Իրանի ու Ռուսաստանի հարևանությամբ գտնվող Թուրքիան «սառը պատերազմի» տարիներին տասնյակ տարիներով դիրքավորվել է դաշինքի ճակատում:

«ՆԱՏՕ-ի մեր գործընկերները չնայած, որ աշխարհի մի շարք տարածաշրջաններում վճռականորեն պայքարում են ահաբեկչության դեմ, սակայն մի տարածաշրջան կա, որտեղ իրենց պարտականությունների կատարումից հետ են մնում»,- ասել է Աքարը դաշինքի անդամներին մեղադրելով քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած ռազմագործողությունները չսատարելու մեջ: