ՀԱՊԿ-ում ամեն ինչ վաճառվում է, և զենքն ամենակարևոր բանն է. քաղաքագետը՝ ՌԴ-ի և Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Լուրեր

11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
Բոլորը

ՀԱՊԿ-ն թեև տրամաբանորեն պետք է լինի ընդհանուր, նույնական շահեր ունեցող երկրների պաշտպանական կառույց, բայց իրականության մեջ այդպիսին չէ: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով հարցին, թե հունվարի 1-ից Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Զասի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնումը հնարավո՞ր է ազդի կառույցում որոշումների ընդունման և դիրքորոշումների փոփոխության վրա:

«Այդ կառույցում ամեն ինչ վաճառվում է: Եվ զենքն ամենակարևոր բանն է: Այնպես չէ, որ Բելառուսը մեզ սիրում է կամ չի սիրում, և Ադրբեջանին զենք է վաճառում: Իրենք զենք են վաճառում, իսկ Ադրբեջանը գնորդ է: ՀԱՊԿ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հարցին անդրադարձավ, որ պիտի ՀԱՊԿ անդամ երկրները մերժեն Ադրբեջանի՝ զենք գնելու առաջարկները: Իհարկե՝ լավ կոչ է, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը մերժի Ադրբեջանին, որովհետև զենքի առևտուրը ոչ միայն պետության, այլև մասնավոր գրպանների համար հսկայական եկամուտ է ապահովում»,- նշեց քաղաքագետը:

Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաև Ռուսաստանին, չնայած այս երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է:

«Դա տարիներ ի վեր է, համանախագահությունն էլ է եղել: Հիմա ինչո՞ւ պիտի դադարեցնեն զենքի վաճառքը, ի՞նչ է փոխվել: Նույն կերպ շարունակելու են փող աշխատել՝ անձնապես իրենց գրպանների և իրենց պետությունների համար: Մենք չունենք, ցավոք, այդ երկրների հետ ընդհանուր ռազմավարական շահեր, թեև այդպես է ներկայացվում»,- ասաց Արա Պապյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտահոգությանը, որ «Ադրբեջանը կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար», Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիները հայերի համար վտանգավոր են՝ անկախ նրանից, թե մեր դեմ են դուրս գալիս իսլամի կանաչ դրոշո՞վ, թե՞ թյուրքական կարմիր դրոշով:

«Բուն ադրբեջանական տվյալներով՝ առնվազն մի քանի հարյուր Ադրբեջանի քաղաքացիներ կան, որ այսօր ծայրահեղ իսլամականների շարքերում կռվում են և, բնականաբար, շատ հավանական է, որ վերադառնան: Ներքին վիճակն ապակայունացնելու համար Ադրբեջանի ներսում, բնականաբար, մի քանի հարյուրը լրիվ բավական են, եթե, իհարկե, իրենք փորձեն ինչ-որ գործողություններ անել՝ ահաբեկչական և այլն: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ համար՝ ադրբեջանցին ծայրահեղ իսլամիստ է, թե ծայրահեղ ազգայնական, նույնքան վտանգ է ներկայացնում»,- ասաց քաղաքագետը:

Նա, միաժամանակ, կարծում է, որ ծայրահեղականների վերադարձը Ադրբեջան հենց այդ երկրի համար է վտանգավոր. «Սա ավելի վտանգ է Ալիևի և հիմա նաև՝ Փաշաևների դինաստիայի համար, որոնք պատրաստում են իշխանափոխություն: Դեռ տարիներ առաջ ես մի գիտաժողովի եմ մասնակցել, որտեղ ներքին հարանմանությունների ադրբեջանցի մասնագետն ասաց՝ հաջորդ մեծ պատերազմը տարածաշրջանում չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանի համար վտանգը հայերը չեն, այլ իսլամիստները: Որովհետև Ադրբեջանը շիա երկիր է, իսկ ադրբեջանցիները գնում և դառնում են սուննի, և որպես ծայրահեղ սուննի՝ վերադառնում են Ադրբեջան: Եվ արդեն տեսնում ենք սուննիների ազդեցության մեծացում: Այսինքն՝ կարող է ներսում լինել սուննիների և շիաների բախում, ինչպես, օրինակ, տարբեր երկրներում տեսնում ենք, մասնավորապես՝ Աֆղանստանում»:

Թամարա Հակոբյան