Առաջին անգամ չէ, որ կարևոր հանդիպման նախօրեին Ադրբեջանը մի զզվելի բան է նախաձեռնում սահմանին. քաղաքագետները՝ Մնացականյան-Մամեդյարով առաջիկա հանդիպման մասին

Լուրեր

12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
Բոլորը

Սահմանին տիրող իրավիճակը, մասնավորապես՝ հակառակորդի կրակոցից հայ զինծառայողի ծանր վիրավորումը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը համարում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը նախորդող լարվածություն:

«Առաջին անգամ չէ, որ կարևոր հանդիպման նախօրեին Ադրբեջանը մի զզվելի բան է նախաձեռնում սահմանին, խախտում է զինադադարի ռեժիմը և այդպես գնում բանակցությունների: Կարծում եմ, որ դա բանակցությունների ընթացքի վրա չի ազդի, բայց մյուս կողմից էլ վստահ եմ, որ հայկական զինված ուժերն արժանի հակահարված կտան և ադրբեջանական կողմին ցույց կտան, որ ոչինչ անպատիժ չի մնում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր անդրադառնալով բանակցային մթնոլորտին՝ նշել է, որ վերջին շրջանում որոշակի համեստ արդյունք ունենք: Ռուբեն Մեհրաբյանը համաձայն է, որ համեստ արդյունք կա, բայց նաև նշում է՝ մենք որևէ իլյուզիա չունենք:

«Մենք հասկանում ենք՝ ում հետ գործ ունենք, և հասկանում ենք, որ  սահմանին լիակատար հանդարտությունն ադրբեջանական իշխանության համար ինքնասպանություն է: Այնուամենայնիվ, այս բանակցային գործընթացը կարևոր տարր է Ադրբեջանին զսպելու գործում: Դրանով իսկ ես կարևորում եմ այս հանդիպումը»,- հավելեց նա:

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն իր հերթին կարծում է, որ այս օրերի իրավիճակը սրում է թվում նախորդ՝ մի փոքր ավելի մեղմ իրավիճակի հետ համեմատ: Նա նաև կարծում է, որ ստեղծված իրավիճակը որոշակիորեն պայմանավորված է ադրբեջանական ներքին իրողություններով:

«Այսօր Ադրբեջանի խորհրդարանի լուծարման հարց է քննարկվել, նրանք գնում են նոր խորհրդարանական ընտրությունների, ինչը նշանակում է՝ տարբեր կուսակցություններ պետք է մտնեն ընտրապայքարի մեջ: Իսկ փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից առաջ ծայրահեղական, ազգայնական գաղափարները մեծ տեղ են գրավում: Թերևս՝ մի փոքր դրանով կարելի է պայմանավորել այս ամենը»,- նշեց Արա Պապյանը:

Բրատիսլավայում կայանալիք Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հանդիպումից քաղաքագետն առանձնակի ակնկալիքներ չունի. «Ես գիտեմ Ադրբեջանի դիրքորոշումը, որ պարբերաբար արտահայտվել է: Արցախի կարգավիճակի հարցում իրենք մնում են անսասան այն դիրքի վրա, որ միմիայն ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում: Այդ պարագայում, բնականաբար, փոխադարձ ընդունելի լուծում չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է «համեստ առաջընթացին», ըստ Արա Պապյանի՝ առաջընթաց, գուցե, գրանցվել է ոչ էական հարցերում, ասենք՝ մշտադիտարկման ինչ-որ հնարավորությունների, սարքերի կամ վերջերս սկիզբ առած լրագրողների փոխայցելության առումով. «Սրանք գուցե ցուցադրական առումով ներկայանալի են, բայց արդյունքի առումով, որ կարող են նպաստել հակամարտության լուծմանը, չեմ կարծում, որովհետև արցախյան հակամարտությունը շատ խորքային է, և Ադրբեջանը որևէ ցանկություն չունի այն լուծելու»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Արցախի նախագահի մի քանի թեկնածուների հետ կայացած հանդիպմանը և դրան, օրինակ, Վիտալի  Բալասանյանի և Վահան Բադասյանի բացակայությանը, քաղաքագետ Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, նախապես ծրագրված չի եղել:

«Չեմ կարող ասել՝ ինչ ձևով են ընտրվել մասնակիցները, պարզապես հնարավոր է՝  հանդիպում են խնդրել: Քանի որ միայն Բալասանյանը չի, որ չի մասնակցել, Վահան Բադասյանը նույնպես, քանի որ Արցախում չի եղել: Այսինքն՝ հանդիպման մասին որոշումը, հավանաբար, վերջին պահին է եղել, որովհետև եթե իսկապես բոլոր թեկնածուների հետ հանդիպման մասին լիներ խոսքը, նախապես տեղյակ կպահեին, բոլորը կլինեին Ղարաբաղում»,- ասաց նա:

Միաժամանակ, Արա Պապյանը հանդիպմանը, մասնավորապես, Վիտալի Բալասանյանի բացակայության երկու պատճառ է նշում. կա՛մ ինքը չի ցանկացել հանդիպել, կա՛մ դա կապված է եղել նրա մի շարք «ոչ թե քննադատական, այլ անպարկեշտ հայտարարությունների հետ»:

«Օրինակ՝ Բալասանյանի այն հայտարարությունը, որ Արցախի պատերազմում 90 տոկոս ղարաբաղցիներն են կռվել և երկիրը պահել, և միայն մնացած 10 տոկոսն են հայաստանցիներն ու սփյուռքահայերը արել, բնականաբար, անընդունելի հայտարարություն է: Նման հայտարարությունից հետո ես լինեի՝ չէի հանդիպի»,- հայտարարեց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծում է, որ պարզապես հանդիպում է եղել ընտրությունների ֆավորիտ թեկնածուների հետ, ինչը միանգամայն տրամաբանական է համարում. «Այդ հանդիպումը տեղի է ունեցել մի կողմից՝ թեկնածուների, մյուս կողմից՝ ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի մասնակցությամբ: Բացի փոխադարձ հարգանքից՝ այլ բանի դրսևորում չեմ տեսնում և իմաստ էլ չեմ տեսնում փնտրել, քանի որ չկա»:

Ընտրություններից առաջ ներքաղաքական լարվածություն, ինչի ականատես եղանք մի քանի ամիս առաջ, քաղաքագետը չի կանխատեսում:

«Կարող եմ պնդել, որ ներքաղաքական իրադրության լարման հավանականությունն Արցախում, որին ականատես եղանք մի քանի ամիս առաջ, էականորեն նվազել է: Ի վերջո՝ ժամանակն իրենն անում է. բազմաթիվ հանդիպումները, շփումները թույլ են տվել, որ թյուրիմացությունները հարթվեն, տարընթերցումները, տարընկալումները նվազեն: Ամենակարևորն այն է, որ երկուստեք, նույնիսկ հարաբերությունների ամենալարված ժամանակաշրջանում, և՛ Արցախում, և՛ Հայաստանում առկա է եղել այն ընկալումը, որ դա չի բխում ոչ մեկ շահերից: Եվ դա էլ օգնել է, որպեսզի տարաձայնությունները հարթվեն»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը:

Թամարա Հակոբյան