Սուր խոսակցություն Արսեն Թորոսյանի և իմքայլականների միջև. նախարարը լքեց նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
Բոլորը

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը լուրջ խնդիրներ և կոռուպցիոն ռիսկեր է տեսնում «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծում և դեմ է քվեարկելու դրան: Այդ մասին պատգամավորն այսօր հայտարարեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ՝ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը:

Պատգամավորի հայտարարությունը դուր չեկավ քննարկմանը ներկա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նախարարը վրդովվեց, թե Քրիստինե Պողոսյանն իրենց մեղադրում է կոռուպցիայի մեջ՝ իրենց հենարանը լինելու փոխարեն, ինչը քաղաքական լուրջ հետևանքի պատճառ կարող է հանդիսանալ:

«Անցել են այդ ժամանակները, երբ ԱԺ-ն դակիչ մարմին էր»,- ասաց Քրիստինե Պողոսյանը`նախարարին հարց ուղղեկով.«Դուք երաշխավորո՞ւմ եք Ձեր բոլոր տեղակալների համար»:

Պատգամավորը հիշեցրեց, որ առողջապահության փոխնախարարներից մեկին վերջերս մեղադրանք առաջադրվեց`կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու համար:

Բանը հասավ նրան, որ Արսեն Թորոսյանը լքեց նիստը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան