Աստված ձեզ դարձրել է դժոխքի բաժին, ռեխներդ բացելուց առաջ, ձեզ հաշիվ տվեք. փոխադարձ վիրավորանքներ և սպառնալիքներ Երևանի ավագանու նիստում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երևանի ավագանու արտահերթ նիստ այսօր ևս անցավ լարվածության և փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում: Նիստի օրակարգում ներառված էին «Էրեբունի-Երևան» տոնակատարությանն ընդառաջ «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչումներ շնորհելու և բնակարաններ նվիրելու հարցերը: Ավագանու անդամների մեծամասնության հավանությանն  արժանացած օրակարգի հարցերի մեծամասնությանը դեմ արտահայտվեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները:

Ավագանու որոշմամբ`  բնակարաններ նվեր ստացան ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, վաստակավոր արտիստներ՝  Ռուդոլֆ Ղևոնդյանը և Սևակ Ավետիսյանը: Ժողովրդական արտիստներ Արտավազդ Փելեշյանը, Նարա Շլեպչյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը և  «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն  Ռալֆ Յիրիկյանը արժանացան  «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Այս բոլոր հարցերին դեմ քվեարկեց «Երկիր Ծիրանի»-ին, կողմ՝ ՀՀԿ-ն և «Ելք»-ը: Վերջինս դեմ քվեարկեց միայն Ռազմիկ Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմում շնորհելու հարցին:

Թեև ընդդիմադիր «Երկիր Ծիրանի»  խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ողջ նիստի ընթացքում լռություն պահպանեց, սակայն խմբակցության մյուս երկու անդամները՝ Մարինա Խաչատրյանը  և Սոնա Աղեկյանը, պարբերաբար հարցեր էին հնչեցնում և ներկայացնում առարակություններ՝  օրակարգում ներառված հարցերի շուրջ:

Խմբակցության ընդդիմադիր անդամներին հետաքրքող հիմնական հարցն այն էր, թե ինչ սկզբունքով են ընտրվել «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչման արժանացածներն ու բնակարան ստացածները:

Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի հարցերին բավական սուր էին արձագանքում  խմբակցության ՀՀԿ-ական անդամները: Նրանք ոչ միայն իրենց զարմանքն էին արտահայտում «Երկիր Ծիրանիի» անդամների առարկությունների շուրջ, այլև վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնում:

Ինչպես միշտ՝ առանձնակի ագրեսիվությամբ  աչքի էին ընկնում  ՀՀԿ-ական անդամներ Լևոն Իգիթյանը, «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանը: Նաև՝ Աստղիկ Գևորգյանը, Կամո Հովհաննիսյանը, Կամո Արեյանը:

«Դուք ինչ եք արել ձեր ամբողջ կյանքում, որ համարձակվում եք Փելեշյանի մասին անգամ  հարց տալ, ինձ թվաց՝ ես Ադրբեջանում եմ նստած, էս ի՞նչ գործունեություն է»,-  հարցն ուղղելով «Երկիր Ծիրանիի»  անդամներին՝ հակադարձեց Լևոն Իգիթյանը: Վերջինս, ի դեպ, ժամանակ առ ժամանակ նաև հայհոյանքներ և սպառնալիքներ էր հնչեցնում:  Նրան անգամ ՀՀԿ-ական  գործընկերներն էին փորձում սաստել, սակայն ապարդյուն:

Խմբակցության մեկ այլ անդամ Կամո Հովհաննիսյանը սպառնաց դատի տալ «Երկիր Ծիրանի» խմբակցության ընդդիմադիր անդամներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նախագահ Սերժ Սարգսյանին վիրավորելու  համար: Մարինա Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը, սակայն շարունակում էին անվրդով կերպով պնդել,  որ մեդալներ ու կոչումներ շնորհողները մեղավոր են երկրում ստեղծված ծայրահեղ իրավիճակի համար:

Նիստի ավարտին Կամո Արեյանն արձանագրեց, որ ընդդիմադիրներին ուղղված իրենց կոչերը արդյունք չեն տալիս:

«Ռեխներդ բացելուց առաջ՝ ձեզ հաշիվ տվեք»,- ահա այսպիսի ձևակերպմամբ՝ ավագանու ընդդիմադիր գործընկերներին հորդորով դիմեց  Երևանի փոխքաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան