Նախկին ՄԻՊ-ը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած խնդիրների և դրանց պատճառով երկիրը լքելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության 15-ամյակի առիթով Հայաստանում է նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսեց այն մասին, որ ՀՀ երեք օմբուդսմենները հրաժարական են տվել ու չեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը, ինչը հանրայնորեն ընկալվել է որպես ՄԻՊ-ի և իշխանությունների միջև առկա խորը հակասությունների առկայություն:

Այսօր այդ առնչությամբ պաշտոնաթող օմբուդսմեններից մեկը՝ Արմեն Հարությունյանը, որը 2011-ին հրաժարական տվեց, իր հրաժարականի պատճառների մասին հարցին պատասխանեց. «Ես, որպես ՄԻԵԴ-ի դատավոր, չեմ ցանկանա գնահատականների մեջ մտնել»:

Հարցին էլ՝ ինչո՞ւ չհաջողվեց մինչև ժամկետի ավարտը պաշտոնավարել, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Իմ մասով կարող եմ ասել՝ ես ժամկետից շուտ գնացի, որովհետև ես ՄԱԿ-ում առաջարկ ստացա: Եվ պետք է ասեմ՝ այնպես չի, որ… Ես որոշեցի գնալ՝ իրավիճակից ելնելով, այնպես չի, որ ինձ գործ առաջարկեցին, ես գնացի, անկեղծ պիտի լինեմ: Որովհետև, իրոք, իրավիճակը պաշտպանի գրասենյակի շուրջն այնպիսին չէր, դրանից դրդված սկսեցի գործ ման գալ»:

Այնուհետև նա հայտարարեց. «Ես հրաժարական չեմ տվել, պարզապես տեղափոխվել եմ ՄԱԿ-ի համակարգում աշխատելու»:

Դիտարկմանը, որ արդյո՞ք աշխատանք փնտրելուն նպաստել է այն, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին իր՝ կադրային որակների հետ կապված հայտարարություն էր արել, Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում նմանատիպ հարցերի պատասխանել: Բայց եթե հարցնում եք, պատասխանեմ՝ ես աշխատանք սկսեցի որոնել, այո՛, իրավիճակից ելնելով, այլապես ես Հայաստանի Հանրապետությունը չէի թողնի»:

Հարցին էլ՝ ճնշումներ եղե՞լ են, Արմեն Հարությունյանն արձագանքեց. «Պետք չի անձնավորել, ճիշտ կլինի կոնստրուկտիվ խոսակցություն լինի: Ժողովրդավարությունը նշանակում է նաև քաղաքական միասնականություն ապահովել, հակասություններ ամեն հասարակությունում էլ կան, միայն մահացած հասարակություններում չկան: Հարցերը չպետք է նպաստեն նրան, որ անպայման ինչ-որ մի բան ասես հօգուտ մեկի և ի վնաս մյուսի, ինչպես ձեր հարցն է: Մենք պետք է ուղղված լինենք նրան, թե ինչն է մեզ բոլորիս միավորում: Մեր բոլորիս ցանկությունը մեկն է՝ այնպիսի իրավիճակ լինի, որ մարդիկ այստեղից չգնան, բոլորն էլ գան ու իրենց լավ զգան: Պետք է հարցերը կենտրոնանան պոզիտիվի վրա, թե չէ նեգատիվ կարող ես ընտանիքում էլ գտնել, բաժանարար գծերը պետություններով, կրոններով չեն, այլ մտածելակերպով և արժեհամակարգով, արժեհամակարգը պետք է պոզիտիվ լինի»:

Վարչապետը խոսեց դատական համակարգը վերից վար փոխելու մասին, ի՞նչ լուծում է տեսնում այդ համակարգի վերափոխման, ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ կապված: Արմեն Հարությունյանը պատասխանեց՝ ամբողջությամբ չի տիրապետում տեղեկատվությանը, երկրից դուրս է:

«Երկրորդը՝ ես ՄԻԵԴ-ի դատավոր եմ, ես ո՞նց կարող եմ գնահատականներ տալ որևէ երկրի վարչապետի խոսքին»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան