Նազիկ Ամիրյանի գործը վարույթից կառանձնացվի. դատական նիստը հետաձգվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, որ, դատարանի որոշմամբ, այսուհետ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն առանձին են քննվելու:

«Դատարանը որոշում է կայացրել՝ Նազիկ Ամիրյանի գործը վարույթից առանձնացնելու մասին»,- ասաց Մարտիրոսյանը:

Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմից Գուրգեն Գրիգորյանն առարկեց դատարանի որոշումը. «Դատարանը երբ ուզում առանձնացնում է, երբ ուզում՝ միացնում: Եթե անաչառ դատաքննություն է գնում, ապա ի՞նչ. հաջորդ դատական նիստին եթե Մանվել Գրիգորյանը մինչև վերջ ներկա գտնվի, գործերը կրկին կմիացվե՞ն»:

Պաշտպանի խոսքով՝ հաջորդ դատական նիստին պատրաստվում են դատավորին՝ ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդություն ներկայացնել: Դատավորը հայտարարեց նաև առաջիկա դատական նիստերի օրերը:

Դեկտմբերի 3-ին կկայանա Նազիկ Ամիրյանի, իսկ դեկտեմբերի 14-ին՝ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան