Ամեն ինչ չէ, որ հնարավոր է փողով գնել. ՀՀ ԱԳ-ն Բյուլբյուլօղլիի որոշման մասին
Քաղաքականություն
11.10.2017 | 13:18Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերի իր էջում արված գրառմամբ մեկնաբանել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուիի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից իր թեկնածությունը հանելու որոշումը:
«Ամեն ինչ լավ է, երբ լավ ավարտ է ունենում։ Ամեն ինչ չէ, որ հնարավոր է փողով գնել,դեռ ավելին՝ հնարավոր է խայտառակվել։ Ադրբեջանի մյուս նախաձեռնություններին նույն բանն ենք մաղթում. #stopaliyev»,– գրել է նա: