Աշխարհի 170 երկիր հրաժարվել Է մահապատժից. ՄԱԿ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մահապատժից հրաժարված երկրների թիվը հասել է 170-ի, իսկ պատժի առավելագույն չափի կիրառման հաստատված դեպքերի 87 տոկոսը բաժին է ընկնում չորս երկրների՝ Իրաք, Իրան, Պակիստան և Սաուդյան Արաբիա: Այս տվյալները հրապարակել Է ՄԱԿ-ը Մահապատժի դեմ համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվում Է հոկտեմբերի 10-ին, տեղեկացնում Է tass.ru-ն:

Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել Է, որ «21-րդ դարում մահապատիժը տեղ չունի»:

«Շուրջ 170 պետություններ կա՛մ չեղարկել են այն, կա՛մ դադարեցրել դրա կիրառումը: Անցած ամսին աֆրիկյան երկու երկիր՝ Գանբիան և Մադագասկարը, կարևոր քայլեր են կատարել մահապատժի վերջնական չեղարկման ուղղությամբ»,- ասել Է ՄԱԿ-ի վարչական ղեկավարը:

Նրա խոսքով՝ 2016 թվականին ի կատար ածված մահավճիռների թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել Է 37 տոկոսով:

Ներկա պահին ԱՄՆ-ը շարունակում է մնալ միակ հզոր արևմտյան պետությունը, որտեղ հանցագործներին կյանքից զրկում են: Մահապատիժը որպես առավելագույն պատժաչափ գործում Է ԱՄՆ-ի 50 նահանգներից 31-ում: 1976 թվականից ի վեր երկրում կյանքից զրկվել են 1,4 հազարից ավելի դատապարտյալ:

Հետազոտողների տվյալներով՝ 17-րդ դարից ի վեր ԱՄՆ-ի տարածքում մահապատժի Է ենթարկվել ավելի քան 15 հազար մարդ: