Ով ընտրությունները կեղծել է, չարիք է, ով ուզում է՝ լինի. Էդմոն Մարուքյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին՝ ասել էր. «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը: Իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ ակնարկի դրա մասին, րոպե առաջ, որովհետև վարչապետը՝ անկախ անձերից, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը, մեր օրոք էդպիսի իշխանություն ու էդպիսի իրավիճակ չի լինելու»։

ԱԺ-ում լրագրողները «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին հարցրեցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նույն հարթության մեջ դրեց Լևոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, և կիսո՞ւմ է նրա այդ տեսակետը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք է եղել մեր երկրի համար:

«Կարծում եմ՝ պետք է վերացարկվել անուններից, որովհետև վարչապետն առաջին հերթին ընդգծել է երևույթը, և համարել է ոչ ժողովրդավար ճանապարհով իշխանություն ստանձնած անձանց, այն մարդկանց, ովքեր կեղծել են ընտրություններ, այդ մարդկանց ու իշխանություններին համարել է պետության համար վտանգ ներկայացնող: Այստեղ ոչ թե կարևոր են անձերը, այստեղ կարևոր է երևույթը և, ընդհանրապես, մենք ինչպես ենք պատկերացնում երկրի ապագան ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: Սա է ամենակարևոր շեշտադրումը, որ ես հասկացել եմ վարչապետի ելույթից»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը, թե ՀԱԿ-ից արձագանքում են, ասում են՝ եթե նա գտնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք է, ինչո՞ւ էր պայքարում, որ նա գա իշխանության, Մակունցն արձագանքեց. «Ես արդեն պատասխանեցի ձեր հարցին»:

Լիլիթ Մակունցի փոխարեն հարցին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ասելով. «Որպեսզի այդ չարիքն օգտագործեր մեկ այլ չարիքի դեմ»:

Ըստ Մարուքյանի՝ շատ ճիշտ հայտարարություն է արել վարչապետը, որովհետև ընտրությունները ով էլ կեղծում է և ուզում է այդ կեղծիքով իշխանությունը պահել, չարիք է. «Նենց էլ հարց եք տալիս, փաստորեն 96-ի՞ն… Մոռացե՞լ եք, որ վարչապետը ներողություն է խնդրել 96-ի համար: Ով ուզում է լինի: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն է այն ժամանակվա նախագահը եղել և կեղծիքներ է իրականացրել, որ իր իշխանությունը պահի, ուրեմն իրեն է վերաբերում, ի՞նչ կա դրա մեջ զարմանալի: Այլ բան է, որ հետո ՀԱԿ-ն արձագանքում է, ասում է՝ բա այդ դեպքում ինչի՞ էր հետո աջակցում և այլն… Դա էլ կարելի է հետևյալ ձևով մեկնաբանել. փորձել է չարիքն օգտագործել չարիքի դեմ, որ հետո փոխվի: Ես հիշում եմ, որ այն ժամանակ բազմաթիվ մարդիկ, որևէ կերպ Տեր-Պետրոսյանին լիդեր չհամարելով, քվեարկում էին նրա օգտին, որ փոփոխություն տեղի ունենար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան