Նախկին իշխանությունները հեռացել են, որովհետև մերժել են իրենց․ Լիլիթ Մակունցը՝ Սերժ Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում քննադատել է ՀՀ իշխանություններին, նաև ասել, որ Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում արտաքին ու ներքին քաղաքական կյանքում որևէ հեղափոխական փոփոխություն չի կատարվել:

Այսօր այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց. «Պիտի անհամաձայնություն հայտնեմ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշման առնչությամբ, որովհետև ակնհայտ է՝ չնայած այն հանգամանքին, որ Կառավարությունը ծրագրում նշել է, որ արտաքին քաղաքականութան առումով վեկտորներ չեն փոխվել, և մենք գնում ենք այդ ուղղությամբ, այնուամենայնիվ, ՀՀ-ն ոչ միայն բալանսավորված քաղաքականություն է ձգտում վարել, այլև որակական ու բովանդակային առումով նոր շեշտադրումներ է հաղորդում իր գործընկերների հետ հարաբերությանը: Դրա վառ վկայությունն են եվրոպական մի շարք երկրների հետ ՀՀ-ի հարաբերությունները՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, այլ երկրների: Եվ ուզում եմ գոհունակությամբ հայտնել, որ կան բոլոր հիմքերը՝ պնդելու, որ ՀՀ-ն նաև գործնական քայլեր է ձեռնարկում, մասնավորապես՝ խորհրդարանական հարթակի տեսանկյունից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու: Այնպես որ, համաձայն չեմ այն շեշտադրումների հետ, որոնք արել է Սերժ Սարգսյանը»:

Նախկին նախագահը նաև ասել էր, որ նախորդ տարի իշխանափոխությունը տեղի էր ունեցել խաղաղ ճանապարհով, նպատակը մեկն է եղել՝ թույլ չտալ, որպեսզի զոհեր լինեն, և պետությունը զերծ պահել ցնցումներից, սակայն գնալով ավելի շատ են մեղադրանքներն ու քննադատությունները, որ իրենք իշխանությունը զիջել են պոպուլիստներին:

Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Ժողովրդավարության դեմ հանդես գալու և ժողովրդավարության դեմ պայքարելու հիմնական մարտահրավերն այն է, որ հանդես են գալիս՝ ժողովրդավարությունը որպես պոպուլիզմ անվանելով: Սա ժողովրդավարության համար ամենամեծ մարտահրավերն է: Բնականաբար, ինչպես պետք է պայքարել ժողովրդավարության դեմ, եթե ոչ այն պիտակավորելով: Երկրորդը՝ նախորդ իշխանությունները հեռացել են ոչ այն պատճառով, որպեսզի չլինեն մարդկային զոհեր, այլ հեռացել են այն պատճառով, որովհետև ՀՀ քաղաքացիները մերժել են նրանց: Սա շատ կարևոր տարբերություն է: Եվ Սերժ Սարգսյանի ելույթից ես գալիս եմ այն եզրակացության, որ ՀՀԿ-ն վերլուծություն չի կատարել, թե ինչն էր պատճառը, որ 2018-ի գարնանը տեղի ունեցավ հեղափոխություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան