Նախարարը կմասնակցի ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին
Հասարակություն
25.11.2019 | 10:07Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության և երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել երկու հիմնական թեմաներ՝
1. թվային գործիքների էթիկական կիրառումը և քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում,
- Եվրոպայում պատմության դասավանդման Օբզերվատորիայի (History Observatory for Peace in Europe – HOPE) հիմնում։