Զագրեբի ելույթը Սերժ Սարգսյանի խոստացված ելույթը չէր, նա ուղղակի խոսելու է նաև Հայաստանում. Արմեն Աշոտյան

Լուրեր

29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
Բոլորը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Զագրեբում  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելուց հետո, այժմ ՀՀԿ  պատվիրակությամբ Գերմանիայում մասնակցում է Քրիստոնյա- դեմոկրատական միության համագումարին:

Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսել է Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթից՝ այն որակելով որպես շատ անկեղծ, խորունկ ու բովանդակային ելույթ, ապա պատասխանել օգտատերերի հարցերին:

Օգտատերերին ամենաշատը հետաքրքրող հարցն այն էր, թե արդյոք սա հանրապետականների  անոնսավորված ու վաղուց  խոստացված ելո՞ւյթն էր:

«Միանգամից ասեմ, որ ոչ, սա այդ ելույթը չէ: Սերժ Սարգսյանը խոսելու է հայ հասարակության, հայ ժողովրդի հետ, լրատվամիջոցների մասնակցությամբ, դա տեղի կունենա, գիտեմ հոգնել եք այդ ձևակերպումից, բայց շուտով: Այսինքն, զագրեբյան ելույթը, ժողովրդական լեզվով ասած, չի կտրում Սերժ Սարգսյանի խոստումը»,- պատասխանեց Աշոտյանը: