Խոշտանգման շոկային տեսանյութի հետքերով․ առանց ղեկավարների իմացության արդյո՞ք դա հնարավոր էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 14:05
«Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար». փաստաբանն ահազանգում է, ԿԽՄԿ-ն տեսակցելու հնարավորություն չունի
14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
14.07.2026 | 13:36
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
14.07.2026 | 13:28
Բրազիլիայի նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին քննադատել է հայրենիք չվերադառնալու համար
14.07.2026 | 13:20
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14.07.2026 | 13:11
Էնդի Բերնեմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ
14.07.2026 | 13:03
Սևանում կմեկնարկի Seaside Startup Summit Armenia 2026-ը՝ ավելի քան 2000 մասնակցի ներգրավմամբ
14.07.2026 | 12:54
ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով խոշոր հարձակում կանխելու մասին
14.07.2026 | 12:47
Լրագրողի սկանդալային բացահայտումը․ UFC-ն ու Դանա Ուայթն թիմացել են Քոնոր Մաքգրեգորի վնասվածքի մասին
14.07.2026 | 12:39
Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի
14.07.2026 | 12:30
Իրանը փրկել է օտարերկրյա բեռնանավի անձնակազմին Հորմուզի նեղուցում բախումից հետո
14.07.2026 | 12:21
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի նոր բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 12:15
12 ժամ ուշացում, սպասում օդանավակայանում․ «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները՝ անորոշության մեջ
14.07.2026 | 12:10
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի // Ջերմաստիճանը +39-ի կհասնի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ոստիկանները մահակի, հակագազի ու այլ գործիքների կիրառմամբ խոշտանգում են քաղաքացուն, ուժգին հարվածներ տեղում։ Օրերս համացանցում հայտնված այս տեսանյութում երևում է, որ համազգեստ չկրող ոստիկանները քաղաքացուն նետում են գետին՝ բռնի մեթոդներով ու հայհոյանքներով փորձում ցուցմունք կորզել։ Ոստիկանության ո՞ր բաժանմունքում է դեպքը տեղի ունենում, տեսանյութում չի երևում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ խոշտանգողները քրեական հետախուզության օպերներ են, և դեպքը 4 տարի առաջ է տեղի ունեցել։ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ խոշտանգման առերևույթ հանցագործության այս դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բռնարարք պարունակող տեսանյութի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը գրություն է հասցեագրել Ոստիկանություն և Դատախազություն։ Օմբուդսմենն անհրաժեշտ է համարում, որ տեսանյութի կապակցությամբ անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գնահատմամբ՝ քաղաքացու խոշտանգում պատկերող տեսանյութը ոստիկանական համակարգում տիրող մթնոլորտի ևս մեկ ապացույց է։ Իրավապաշտպանը կասկած անգամ չունի՝ ոստիկանները բռնարարքը չէին իրականացնի առանց վերադասի իմացության ու անպատիժ մնալու համոզման:

«Այդ տեսանյութը նկարահանողը կա՛մ եղել է Ոստիկանության աշխատակից, կա՛մ, գուցեև, բարձրաստիճան աշխատակից և բնական է, որ եթե նրանք չունենային համոզմունք, որ անպատիժ են մնալու, նման գործողություններ չէին կատարի և թույլ չէին տա, որ տեսանկարահանվի, որովհետև այդ տեսանյութը կարող էր հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում, իսկ դա ցույց է տալիս, որ իրապես առանց ոչ միայն Ոստիկանության, այլև քաղաքական ղեկավարության նման անմարդկային գործողություններ չէին կատարի»,- ասաց պարոն Սաքունցը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս, թեև շատ է լսել խոշտանգումների պատմություններ, այդուամենայնիվ, շոկային էր խոշտանգման այս տեսանյութը։ Նրան հիշեցրել է 37 թիվը՝ ավտորիտարիզմի տարիները, երբ քաղաքացիներին բռնության էին ենթարկում պետության պատվերով ու իմացությամբ․ «Ասել, թե բարձրագույն ղեկավարությունը կարող էր տեղյակ չլինել, ես գործնականում բացառում եմ։ Բազմաթիվ մարդիկ են բարձրաձայնել իրենց նկատմամբ խոշտանգումների իրականացումը, բազմաթիվ մարդիկ անդամալույծ են դուրս եկել քննչական մարմինների հետ հանդիպումներից հետո։ Եթե չասեմ լայնորեն, ապա զգալի չափով լուսաբանվել են։ Բարձրագույն իշխանությունը ոչ թե պարզ տեղյակ էր, այլ՝ հովանավորում էր այս գործընթացը»։

Ըստ Գյումրու «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի՝ քաղաքացու խոշտանգումը և բռնության մթնոլորտը հատուկ է հայաստանյան ոստիկանական համակարգին։ Ոստիկանական համակարգի բռնարար բնույթը տարիներ շարունակ խրախուսվել է՝ ամենաբարձր մակարդակով։

«Բոլորս ենք հիշում Ոստիկանության պետերի վարքը, հրապարակային խոսքը՝ գժուկների մասին, փոքր երկիր է և այլն։ Ես չեմ ուզում հավատալ, որ փոքր երկրի իմացություն ունեցող ոստիկանապետը բոլորովին տեղյակ չէր ավելի փոքր՝ ոստիկանական համակարգի մասին։ Անհնար է, որ ինքը իրավիճակին չտիրապետեր։ Այդ եղանակով ցուցմունքներ կորզելու պրակտիկան տարածված է եղել Խորհրդային միության ժամանակ և շարունակվել է։ Անհնարին է, որ Ոստիկանության պետերը, տեղակալները իրենց ատամներով չորեքթաթ կոֆե տանողները տեղյակ եղած չլինեն այդ այլանդակությունների մասին»,- ասաց Լևոն Բարսեղյանը։

Հակագազի կիրառմամբ խոշտանգման դեպք ոստիկանական համակարգում առաջինն արձանագրել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն՝ 2012 թվականին Հայաստան այցելության ժամանակ։ Զեկույցի հրապարակումից հետո նույնիսկ, ըստ Արթուր Սաքունցի, նախկին իշխանությունը ջանք չգործադրեց դեպքը բացահայտելու և խոշտանգման փաստի հիմքով քրեական գործ հարուցելու։ Իրավապաշտպանը կարիք է տեսնում օր առաջ Ոստիկանությունն արմատական բարեփոխելու՝ զտելու համակարգը պոտենցիալ անպատիժ հանցագործներից:

«Մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են համակարգում, բռնություններ են գործադրել քաղաքացիների նկատմամբ, և ըստ էության, գործել են մի համակարգում, որը եղել է պետության զավթման ինստիտուտներից մեկը, նրանք շարունակում են գործել նաև ծառայությունից հետո։ Կոնկրետ այդ տեսանյութում ներկայացված անձանց նույնականացումը բավական հեշտ է իրականացնելը և տրամաբանական հաջորդ քայլը նրանց համակարգից հեռացնելն ու քրեական պատասխանատվության ենթարկելն է»։

Իրավապաշտպանները շարունակաբար արձանագրել են ոստիկանական բաժանմունքներում քաղաքացիների խոշտանգման, անգամ մահվան դեպքեր։ Հայտնի է հատկապես 2007 թվականին Ոստիկանության բաժնում Լևոն Գուլյանի մահը, որը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է շենքից դուրս նետվելով, մինչդեռ իրավապաշտպանները ներկայացրել են դաժան խոշտանգումների ապացույցներ։ Հակառակ նման պատկերի, ՄԻՊ-ը արձանագրում է, որ իրավական համակարգում խոշտանգման փաստով քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը երբեք սպառիչ կիրառություն չի ստացել։ Այսինքն՝ այս հոդվածով, դրա ընդունման պահից սկսած, որևէ անձ չի դատապարտվել։ Լևոն Բարսեղյանը նշում է․ «Համոզմունք ունեմ, որ Ոստիկանությունում դեռ աշխատում են այդպիսի պաշտոնյաներ։ Կարծում եմ, որ հարկավոր է մի քանի օրում բացահայտել, թե ովքեր են, քրեական գործ հարուցել՝ պատասխանատվության ենթարկելու գործընթաց նախաձեռնել»։

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Հայաստանի իրավապահ և արդարադատական համակարգը նույնիսկ հեղափոխությունից հետո չի մաքրվել։ Որպեսզի քաղաքացիները իրավապահ մարմիններում խոշտանգման զոհ չդառնան, իրավապաշտպանները Հայաստանի իշխանություններից բեկումնային և խորքային բարեփոխումներ են պահանջում՝ առաջին քայլը պետք է լինի հանցագործ տարրերից ազատվելն ու իրավապահ համակարգի բռնարար բովանդակությունը վերափոխելը։

Ռոբերտ Անանյան