Իրաքը դեպի Թուրքիա նավթի արտահանման այլընտրանքային ուղի է փնտրում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեից հետո Իրաքի կենտրոնական իշխանությունները Քուրդիստանի նկատմամբ տարբեր սահմանափակումներ են կիրառում։ Նույն նպատակով փորձ է արվում այլընտրանք գտնել Իրաքից քրդական տարածքով դեպի Թուրքիա ձգվող նավթամուղի համար։ Թուրքական «Sözcü»  թերթի կայքի տեղեկացմամբ՝ որպես այդպիսին նախապատվություն է տրվել արդեն իսկ գոյություն ունեցող հին նավթամուղի վերանորոգման նախագծին, փոխանցում է ermenihaber-ը:

Թեմայի վերաբերյալ հայտարարություն կատարած Իրաքի նավթի նախարարությունը տեղեկացրել է, որ իրենք պատրաստվում են Քերքյուք –Ջեյհան նավթամուղով նավթի օրական արտահանման ծավալները հասցնել 400․000 բարելի։

Թուրքիայի Բիլքենթ համալսարանի դասախոս Նեջդեթ Փամիրի խոսքով՝ նոր նավթամուղի շահագործումը Քուրդիստանի դեմ ուղղված յուրատեսակ պատժամիջոց է։ Փամիրը նշել է, որ Իրաքից Թուրքիա նավթի ներմուծման համար մինչև Ջեյհան քաղաք հասնող երկու նավթատար ուղի կա, որոնք համատեղ կարող են մինչև 1․4 մլն բարել նավթ տեղափոխել։

Հավելենք, որ երեկ Իրաքի վարչապետ Հայդար էլ-Իբադի նախագահությամբ գումարված Իրաքի ազգային անվտանգության խորհրդի նիստում բարձրացվել էր նորանկախ Քուրդիստանի հետ բոլոր տեսակի առևտրական հարաբերությունների և մասնավորապես՝ նավթի առևտրի դադարեցման և այս ոլորտում միայն Բաղդադի հետ համագործակցելու հարցը։