Չգիտեմ՝ Վատիկանի որ պադվալներում են պախկված, բայց բռնելու ենք տանենք դատարան․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Պաշտոնական այցով  Իտալիայում գտնվող  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Եկեղեցում տեղի ունեցող հանդիպմանը վարչապետը ներկայացրել է իր կառավարության վարած քաղաքականությունը:

«Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը ատելությունն էր, դրանում  իմ մեղքը ո՞րն է»,- ասել է վարչապետը ի պատասխան  հանդիպման մասնակիցներից մեկի  դիտարկմանը, թե Հայաստանում տիրում է ատելության մթնոլորտ, նոր իշխանությունը երկիրը տանում է կործանման, ուստի պիտի հրաժարական տա։

«Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն: Ընդհակառակը մեր հեղափոխությունը եղել է սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն: Ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն: Իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը, Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե՞ էն  էր , որ ինչպես  իրենք էին բանակցում, Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնեին խաղաղության դիմաց: Ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի, որ Աղդամը մեր հայրենիքը չէ՞: Եվ հիմա նրանք մեզ մեղադրում են, թե մենք հող ենք վերադարձնում: Իսկ  եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեք կոռուպցիան, այո՛, էդ ինստիտուտը քանդված և ջախջախված է: Եթե  դուք ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, թե գողացված  մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է , այո՛, վերադարձվելու է: Իմիջիայլոց, Իտալիայում այսօր թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ: Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ վատիկանների որ պադվալներում են պախկված, բայց վզներից բռնելու ենք՝ հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին»,-ասել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: