Դավիթ Սանասարյանն ասում էր՝ ով ոնց է ընտրվել. ԲՀԿ-ականը՝ իշխանության և օրենքով գողերի կապի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

Երեկ ընդդիմադիր խմբակցությունների քվեարկությունը քրեական ենթամշակույթ կրող անձանց և խմբավորումների մասին նախագծին ցույց տվեց, որ չեն կիսում իշխանական մեծամասնության մոտեցումը: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, թե այդ քվեարկությունից ի՞նչ են եզրակացնում, որ ընդդիմադիր պատգամավորները չե՞ն ուզում, այսպես ասած, «ճշտով տղերքի», «հարց լուծողների» հետ թարսվել, տալ-առնելի՞ք ունեն, թե՞ իսկապես նախագծում իրավական բացեր կան, որոնք թույլ են տալու դա որպես մահակ օգտագործել ցանկացածի բանտ տանելու համար:

Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ մի ամբողջ խմբակցության հասցեին չպետք է նման բան ասել ու պետք չի խորանալ այլ պատգամավորների քվեարկության մեջ: Մարիա Կարապետյանը պատասխանեց, որ «Լուսավոր Հայաստանի» մոտեցումն անհասկանալի է, երբ գաղափարին կողմ են ու ձեռնպահ են քվեարկում, կարող էին առաջարկներ ներկայացնել, մինչև երկրորդ ընթերցում, եթե չընդունեին, երկրորդ ընթերցմանը նոր դեմ քվեարկեին.  «Կողմ քվեարկելը կլիներ հզոր ազդակ հանրությանը, որ իրենք դեմ են երևույթին: Իսկ ԲՀԿ-ից ասում են՝ պետք է լինի հստակ պատժելի արարք: Հիմա հարց՝ ՔԿՀ-ներում կամ բանակում մոլախաղերի համար գումար հավաքելը հստակ արա՞րք է, թե՞ չէ, պատժելի կարո՞ղ է լինել, թե՞ չէ»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի արձագանքը «Իմ քայլի» պատգամավորների քննադատություններին՝ քրեական հեղինակությունների հետ կապեր ունենալու մասին, բավականին սուր էր. «Եթե ուզում ենք հիշել նախկինից ինչ-որ դեպքեր, էդքան հեռու չգնանք: Եկեք, օրինակ, հեղափոխության ակտիվ ջատագովներից, հեղափոխության մասնակիցներից ՊՎԾ-ի լիազորությունները դադարեցրած ղեկավարի հարցազրույցը լսենք, որտեղ ասում էր, թե ով ինչ ձևով է մասնակցել և այլն: Ինչ վերաբերում է մեզ, նման հարցերում անձնական կապերը բացարձակ կապ չունեն, հանցագործ մարդը պետք է պատժվի, կապ չունի ում ծանոթն է, ում խնամին է»:

Լրագրողները հստակեցրին՝ նկատի ունեք Դավիթ Սանասարյանի հայտարարությունը Ալեն Սիմոնյանի՞ վերաբերյալ՝ Արտյոմ Ծառուկյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի»:

Հիշեցնենք, որ Սանասարյանն ասել էր՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ թիվ 4 ընտրատարածքում օգտվել է տեղի քրեական հեղինակությունների աջակցությունից, քաղաքացիներին ստիպել են, որ Սիմոնյանի օգտին քվեարկեն: Մինչդեռ Ալեն Սիմոնյանը դա հերքել է:

Մանրամասները՝ տեսանյութում: