Երևանում այսօր մեկնարկել է «ԵՏՄ-ում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով համաժողովը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցության շրջանակում Երևանում այսօր մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միությունում տեխնիկական կանոնակարգման համակարգը» խորագրով համաժողովը։ Այն կազմակերպել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Անդամ-պետությունների համար ԵՏՀ-ն պարբերաբար նման հանդիպումներ է կազմակերպում՝ ներկայացնելու մշակված և շրջանառության մեջ դրված նոր տեխնիկական կանոնակարգերը։ Ինչպես նշեց ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիլի Մաքսուդյանը, իրենց մասնագետները կներկայացնեն 10 նոր կանոնակարգ, Հայաստանի մասնագետների հետ կքննարկեն ԵՏՄ միասնական դաշտում աշխատելիս ծագող խնդիրները։ Նպատակը հստակ աշխատող համակարգի ձևավորումն է՝ տնտեսվարողների համար ապրանքների արտահանման և ներմուծման առումով հնարավորինս պարզ և անխոչընդոտ միասնական շուկա ձևավորելը։

Մաքսուդյանը մասնավորապես նշեց, որ միասնական դաշտում աշխատելու արդյունքներն արդեն նկատելի են. շատ տնտեսվարողներ հավատարմագրման համար այլևս սահմանափակումներ չունեն և հաճախ հավատարմարգում անում են ոչ այն երկրում, որտեղ հիմնական գործունեություն են ծավալում, այլ դիմում են ԵՏՄ անդամ այլ պետությունների։

Ապրանքների գնահատման առումով չափումների միասնականության ապահովման համակարգը, ԵՏՄ-ում ոչ պարենային ապրանքների համապատասխանության գնահատումը պետական գրանցման ձևով, թեթև արդյունաբերության, օծանելիքի և կոսմետիկ միջոցների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության տեխկանոնակարգերի կիրառման առանձնահատկությունները համաժողովի երկօրյա քննարկման թեմաներից են։