Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ զբաղվել C-400-ների համատեղ արտադրությամբ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի   գնման և համատեղ արտադրության վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Yeniakit» թեթրի կայքի՝  Չավուշօղլուն անդրադառնալով այն խոսակցությունների, թե Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության չեն հասել S-400 համատեղ արտադրության հարցում, ասել է.

«Մենք չգիտենք թե այդ հայտարարությունը ով է արել:  Սկուզբունքորեն համաձայնության ենք հասել  երկարաժամկետ և միջնաժամկետ համատեղ արտադրության հարցի շուրջ: Եթե ռուսները այդ հարցում մեզ հետ համաձայնության չհասնեն, մենք ուրիշ երկրի հետ կբանակցենք: Սակայն մեզ  պաշտոնապես բացասական պատասխան չի եկել», -ասել է Չավուշօղլուն:

Վերջինը հավելել է, որ Թուրքիան այժմ ՀՕՊ համակարգերի կարիք ունի, որպեսզի կարողանա պաշտպանել իր օդային սահմանները:  Եվ, այն պետությունները, որոնք Ռուսաստանի դեմ են տրամադրված և չեն ցանկանում, որ Թուրքիան ռուսներից գնի այդ համակարգերը, ապա թող Թուրքիային այլընտրանք առաջարկեն:  

Չավուշօղլուի խոսքերով ցանկացած պետություն իրավունք ունի ապահովել իր անվտանգությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են C-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: