Մեծ հնարավորություններ ունենք եռապատկելու մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում. վարչապետը՝ Ալի Լարիջանիին

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանը նախ փոխանցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ջերմագին ողջույնները և ավելացրել, որ Հայաստանը մշտապես կարևորում է Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ալի Լարիջանին անհրաժեշտ է համարել տնտեսական համագործակցության շարունակական ամրապնդումը և այդ գործում կարևորել է նաև երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնումը: Այդ առումով զրուցակիցները ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցելությունների, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման փաստը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն իր նպաստն է բերում նաև օրենսդիր մարմինների համագործակցությունը: «Իրանն ու Հայաստանը միմյանց հետ կապված են բարեկամական խորը արմատներով և մեր նպատակն է, որպեսզի երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցությունը շարունակի զարգանալ: Առկա ճգնաժամերի պայմաններում միմյանց հետ ավելի շատ խորհրդակցելու անհրաժեշտություն կա, և այդ առումով ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր խորհրդարանական համագործակցության մակարդակից: Լիահույս եմ, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին», -նշել է նա: 

Կարեն Կարապետյանն ասել է, որ շատ բովանդակալից հանդիպում է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահի հետ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շատ վճռական է տրամադրված իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, ինչը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ալի Լարիջանին իր հերթին ընդգծել է, որ հայ-իրանական տնտեսական փոխգործակցության հարցում որևէ սահմանափակում կամ խոչընդոտ գոյություն չունի, և Իրանի խորհրդարանը շատ դրական է տրամադրված հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու հարցում: Նրա խոսքով՝ երկկողմ տնտեսական օրակարգը շատ հագեցած է, և առկա են փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: 

Կարեն Կարապետյանն իր գործընկերոջը ներկայացրել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու գործարկման ծրագիրը՝ կարևորելով դրանում իրանական ընկերությունների ակտիվ մասնակցությունը: «Համոզված եմ, որ շատ մեծ հնարավորություններ ունենք կրկնապատկելու և անգամ եռապատկելու մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում», – ասել է ՀՀ վարչապետը: 

Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ երկուստեք ընդգծելով, որ այն պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով: