Դուք մեծ գործ եք արել, դուք հայոց լեզուն փոխանցել եք փոքրիկներին․ Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարում հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաներին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահի տիկին Նունե Սարգսյանը Կատարի Պետությունում մեր երկրի դեսպանատանը հանդիպել է «Մեսրոպյան» վարժարանի սաների և նրանց ծնողների հետ։

Փոքրիկներն իրենց հայերեն կատարումներով ողջունել են հյուրին, իսկ տիկին Սարգսյանը երեխաներին է նվիրել իր հեղինակած հեքիաթների գրքերը։

«Այս փոքրիկները մեր ամենաթանկ հարստությունն են։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց ծնողներին ու ուսուցիչներին՝ հայոց լեզուն այս փոքրիկներին փոխանցելու համար,-դիմելով ներկաներին՝ ասել է Նունե Սարգսյանը։ – Գիտեմ՝ որքան դժվար է ապրել հայրենիքից հեռու և պահպանել լեզուն։ Դուք մեծ գործ եք արել։ Այս փոքրիկները գիտեն, որ իրենք հայ են և որ պետք է սովորեն խոսել հայերեն ու հաճախեն մեր եկեղեցի, պահպանեն մեր հավատքը։ Չէ՞ որ դրանք մեր ազգի ամենակարևոր արժեքներն են։ Եթե չլիներ մեր լեզուն, մեր եկեղեցին, չլինեին մեր ազգային ավանդույթները, որ մենք հետևողականորեն պահպանում և փոխանցում ենք սերնդեսերունդ, մենք չէինք կարող հայ մնալ»։

Դիմելով ծնողներին ու ուսուցիչներին՝ տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ բոլոր երեխաներն ունեն տաղանդ, և կոչ է արել բացահայտել ու զարգացանել այն․ «Սիրելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ ծնողներ, բացահայտե՛ք այդ տաղանդը մեր երեխաների մեջ, փայփայե՛ք, մի՛ թողեք, որ կորչի։ Մեծացրե՛ք տաղանդավոր հայեր, հայ անհատների միջոցով է մեր ազգը հայտնի ողջ աշխարհում»։

Տիկին Նունե Սարգսյանը փոքրիկների համար ընթերցել է իր հեղինակած հեքիաթներից մեկը։