Եթե Ապրիլյան պատերազմը անակնկալ լիներ, Հայաստանում ռազմական դրություն կմտցվեր․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Այս օրերին կրկին արդիական դարձավ հարցը՝ արդյոք հայկական կողմի համար անակնկա՞լ է եղել ադրբեջանական հարձակումը, հաշվի առնելով փաստը, որ զոհերի մեծ մասը հայկական ԶՈՒ-ն տվել է պատերազմի առաջին օրը։

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը օրերս Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց, թե Ապրիլյան պատերազմը անակնկալ էր ու այն, որ պատերազմից առաջ ադրբեջանական զորք էր կուտակվում սահմանին, պարտադիր չէ նշանակեր, թե ադրբեջանցիները մարտական գործողությունների են պատրաստվում: «Ես պնդում եմ, որ այո՛, հետախուզությունը չի ահազանգել հարձակման․․․ հարձակումը եղել է անակնկալ, հարձակումը անակնկալ բոլոր կողմերի համար․․․ բոլոր տիպի հետախուզությունների համար»,- ասաց Զաքարյանը։

Արձագանքելով այս հայտարարությանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ասում է, որ պատերազմի օրերին ռազմական դրություն, ինչպես և համազգային մոբիլիզացիա չհայտարարելը հիմք են տալիս կարծելու, որ Հայաստանի իշխանությունն իմացել է ադրբեջանական հարձակման մասին․ «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վկայում է, որ Հայաստանը՝ քաղաքական, հետախուզական մակարդակով տեղեկացված է եղել հնարավոր հարձակումների մասին և ռազմական հետախուզությունը նույնպես տիրապետել է իրավիճակին։ Եթե անակնկալ լիներ, Հայաստանում ռազմական դրություն կմտցնեին, և մոբիլիզացիա կհայտարարվեր, եթե չի եղել, ուրեմն տեղեկացված են եղել։ Արտակ Զաքարյանը միգուցե ճշգրիտ չի գնահատում իրավիճակը։ Հակառակ դեպքում, պետք է պատասխանի՝ ինչո՞ւ ռազմական դրություն և մոբիլիզացիա չի հայտարարվել»։

Մանրամասները՝ տեսանյությում:

Ռոբերտ Անանյան