Կոռուպցիան մեր երկրի զարգացմանը խոչընդոտող մեծագույն չարիք է․ Նարեկ Համբարձումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.11.2019 | 13:35ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու է առաջարկել Նարեկ Համբարձումյանի թեկնածությունը։
«Ներկա իրականության պայմաններում մեր երկրի որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է ընդգրկի ոչ միայն անձեր և կառույցներ, այլ պետք է կրի համակարգային բնույթ և բացառի կոռուպցիայի ցանկացած դրսևորում»,- ասաց նա՝ հավելելով, որ կոռուպցիան մեր երկրի զարգացմանը խոչընդոտող մեծագույն չարիք է։
Մանրամասները՝ տեսանյութում։