«Բյուջեն ներկայացվել է օրենքի խախտմամբ»․ Տարոն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը

-Խորհրդարանում ասել եք, որ 2020 թվականի բյուջեն պետք է բեկումնային լիներ, ոչ թե պահպանողական։ Ինչո՞ւ պիտի լիներ բեկումնային։

-Որովհետև հեղափոխությունից հետո ակնկալիքներն ավելի բարձր էին, և 2020-ի բյուջեն առաջին բյուջեն էր, եթե անցումային փուլը հանենք, որտեղ պետք է արտահայտվեին հեղափոխության բոլոր ձեռքբերումներն ու ժողովրդի ակնկալիքները։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ այն ակնկալիքները, որոնք իշխանության ջանքերով բարձրացվել են, և ժողովուրդը սպասում էր, որ պետք է կենսագործվեն, այս բյուջեում արտացոլված չեն: Հասարակությունն ինքը պետք է զգա այդ բեկումը, որ, օրինակ, 25 տարի ապրել ենք պահպանողական բյուջեների տրամաբանությամբ, այս տարի պետք է տեսնեինք ռեալ, իրական, թռիչքաձև զարգացման տնտեսական բյուջե։

-Փաշինյանը հայտարարում է, որ այս բյուջեն հեղափոխական է, որովհետև «ճշգրիտ իրագործումն է այն նախահեղափոխական խոստման, որ ես հնչեցրելել եմ»: «Հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում: Ճանապարհաշինության համար 2020թ. բյուջեով նախատեսվում է այնքան գումար, որքան 2015, 16, 17 թվականների բյուջեով՝ միասին վերցրած: Շա՞տ տեղերում եք աշխարհում տեսել, որ բյուջեում խոսեն 100, 125, 110 տոկոսների մասին: Բա հեղափոխությունը էլ ո՞նց է լինում»։

-Շատ ճիշտ է նշում պարոն վարչապետը, որ ճանապարհաշինության մասով ունենք շատ կարևոր և զգալի առաջընթաց։ Միևնույն ժամանակ, չի կարելի մի հարցով բավարարվել։ Այո՛, ճանապարհաշինության արդյունքում կոմուլատիվ էֆեկտ տեղի է ունենում, և տնտեսությունը սկսում է շնչել, բայց դա թռիչք չի ապահովում։ Դա նորմալ պահպանողական պայմաններում զարգացող բյուջե է, և ավելին, ամեն տարի տոկոսային դրույքներով պետք է բարձրանա առանձին ոլորտներում տրամադրվող դոտացիաները։ Բայց ինչ վերաբերվում է հեղափոխականին, եթե մենք ցանկանում ենք հեղափոխական տեմպերով զարգացում ունենալ, առաջին հերթին պետք է ֆինանսավորենք կրթությունն և գիտությունը։ Որովհետև, ի վերջո, գիտության ֆինանսավորման միջոցով է, որ մենք կարողանում ենք նորանոր ձեռքբերումները և նոր տեխնոլոգիաները զարգացնելով՝ ներդնել տնտեսության մեջ, կրճատելով առկա ծախսերը և բազմապատկել ակնկալվող եկամուտները։

-Այսինքն՝ գիտության մեջ հեղափոխություն չկա։

-Գիտության բնագավառում հեղափոխություն չկա։

-Վարչապետը, ձեզ դիմելով, ասել է. «Դուք ասում եք՝ աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ, նպաստ մի բարձրացրեք: Կանգնեք ուղիղ այդ ասեք, ինչ եք՝ գիտահետազոտական-միտահետազոտական: Նենց բառեր եք ասում, որ ոչ ոք գլխի չընկնի՞, թե ինչ եք ասում»։ Ի՞նչը նկատի ունի պարոն վարչապետը։ Ինչո՞ւ չեք ուզում, որ մարդկանց թոշակները բարձրանան։

-Ես, ճիշտն ասած, զարմանում եմ վարչապետի նման հայտարարությունից, որովհետև առաջին հերթին մենք ենք հայտարարել, որ մենք ուզում ենք, որ սոցիալական խնդիրը մեր հասարակությունում լուծվի, և սկսել աշխատավարձերի բարձրացումից։ Մենք առաջիններից մեկն ենք, որ հայտարարել ենք, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է տեղի ունենա սոցիալական խոցելի խավից։ Եվ առաջին հերթին նաև կրթության բնագավառի մասնագետներից։ Տիկին Թանդիլյանը նախարար եղած ժամանակ դրա հիմքերը դրել է։ Ես որակում եմ վարչապետի այս հայտարարությունը, որ նա կա՛մ չի լսել, թե ինչ է ասվել ԱԺ ամբիոնից, կա՛մ նրան սխալ են զեկուցել, կա՛մ նա լսել է և մանիպուլյացիա է իրականացնում, որպեսզի հասարակության մոտ թյուրըմբռնում տեղի ունենա։ Մենք ընդամենն ասել ենք, որ բյուջեն օրենքի խախտմամբ է ներկայացվել։ Տիկին Թանդիլյանն իր ելույթում նշեց, թե օրենքի որ կետերն են խախտվել։ Մի օրինակ, բնապահպանության բնագավառում օրենսդրությունը պահանջում է, որ նախորդ տարվանից պակաս բյուջետային ծախսեր, կատարումներ չպետք է տեղի ունենան։ Մինչդեռ այսօրվա բյուջեում բնապահպանական բնագավառում ծախսերը շատ ավելի ցածր են, մի քանի անգամ ավելի ցածր են, քան նախորդ տարում։ Ակնհայտ օրենսդրական խախտում։

-Վարչապետը չունի՞ դրա բացատրությունը։

-Վարչապետի միակ հայտարարությունը դա է, որ դուք ուզում եք, որ աշխատավարձերը չբարձրանան։ Երևի թե նա այդպես է կարծել, որ ասում ենք՝ բնապահպանությունը բարձրացրեք՝ ի հաշիվ աշխատավարձերի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան