Թուրքիան զորքեր է ուղարկում Իդլիբ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի  զինված ուժերի Գլխավոր Շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի Իդլիբ քաղաքում  զորքեր տեղեկայելու և ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Թուրքական «Haberler» լրատվամիջոցի համաձայն՝ Թուրքիայի  զինուժը Իդլիբում գործողություններ է իրականացնելու  Աստանայի բանակցություներում Իրանի և Ռուսաստանի հետ ձեռքբերված համաձայնության շրջանակներում. փոխանցում է ermenihaber-ը:

Այս օպերացիայի ընթացքում Թուրքիան Ռուսաստանի հետ միասին  է գործելու, որի մասին տեղեկացրել է անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
 
Թուրքիայի ղեկավարը ավելի վաղ հայտնել էր , որ Իդլիբում «անվտանգությունն ապահովելու համար», ռազմական գործողություններում կներգրավվի նաև Ռուսաստանը: Վերջինս պետք է քաղաքի անվտանգությունը ապահովի դրսից, իսկ թուրքական կողմը՝ ներսից:
 

Աղբյուրը նշում է, որ  Թուրքիայից Սիրիա մուտք գործող  զորախումբը կրելու է «Լարվածությունը նվազեցնող և կայունացնող  ուժ» անվանումը: Վերջինս պետք է նպաստի, որ  քաղաքում տեղի ունեցող բախումները դադարեն: Բացի այդ թուրքական զորախումբը պետք է ապահովի քաղաքի խաղաղ բնակչության անվտանգությունը :

Հավելվում է, որ թուրքական ուժերը հոկտեմբերի 8-ից սկսած հետախուզական տվյալներ էին հավաքագրում՝ Իդլիբ մուտք գործելու համար:

 
Նշենք, որ Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի է սահմանվել. որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: Այժմ Իդլիբում ռազմական գործողություններ են տարվում հիմնականում «Ալ-Նուսրայի» ճակատ ահաբեկչական խմբավորման դեմ, որը փորձում է քաղաքը իր վերահսկողության տակ վերցնի:
 
Թուրքական «Internethaber» լրատվամիջոցն էլ լուսանկարներներ է հրապարակվել որոնցում նկատվում, թե ինչպես են թուրքական զրահապատ մեքենանեները, ինչպես նաև զինանձնակազմ տեղափոխող ավտոմեքենաները տեղակայվում թուրք-սիրիական սահմանային շրջանների թաղամասերում: