Երբ Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին «իդիոտ» անվանեց, նա շարունակեց համագործակցել. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Գոյություն չունեցող միավորին հնարավոր չէ ճնշել: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ըստ էության, հրաժարական ներկայացրեց Բաբաջանյանի դիմումից հետո, և Խորհրդում սա ճնշում են համարում:

«Հանրային խորհուրդն իր ստեղծման օրից՝ 2008 թվականին հայտնի իրադարձություններից հետո ստեղծվելուց ի վեր, կարծում եմ, երբեք չի առանձնացել հանրային կյանքում առանձնահատուկ գործունեությամբ: Ես հույս ունեմ, որ հետայսու մենք իսկապես կվերաիմաստավորենք Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը: Եվ եթե մենք այդ սահմանադրական մարմինը շարունակելու ենք կարևորել, ուրեմն պետք է կարևորենք նաև, թե ինչ ենք ակնկալում այդ մարմնից և ինչպիսի հաղորդակցության խողովակներ ենք պատկերացնում այդ մարմնի հետ: Պետք է քաղաքական չեզոքության ամենակարևոր սկզբունքը դնենք մեր առաջ՝ որպես այդ մարմնի արդյունավետ գործունեության կարևոր նախապայման»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե Վազգեն Մանուկյանն ակնարկում է, որ առանց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության ինքը նման նախաձեռնությամբ հանդես չէր գա, համաձայնեցվե՞լ է այդ նախաձեռնությունը վարչապետի հետ, Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ Վազգեն Մանուկյանի ապրումները, վերջին շրջանի զգացողությունները, բայց պիտի հավաստիացնեմ, որ ոչ մի առնչություն, ոչ մի համաձայնություն չի եղել վարչապետի հետ: Ես նրա հետ նույնիսկ չեմ հանդիպել այս ամբողջ ժամանակահատվածում, չեմ առնչվել»:

Պատգամավորի խոսքով՝ Վազգեն Մանուկյանի գործունեության առնվազն վերջին 20 տարիները եղել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածությունների, համաձայնությունների տիրույթում:

«Նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նրան «իդիոտ» էր անվանում, ինքը չխորշեց գնալ և նրա հետ շարունակել քաղաքական տանդեմի շրջանակում գործունեություն ծավալել և ընդունել առաջարկը՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասով»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: