Օրենքով գողերի նման խելոք մարդիկ աշխարհում չկան. Վարդան Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դժգոհ է այն խոսակցություններից, թե իր քաղաքապետ եղած ժամանակ Գյումրիում կրիմինալն ավելի շատ է եղել:

«Երեկ պատահական այս խոսակցությունների մասին լսել եմ, նախկինում լրատվականներն էլ էին այդպիսի բաներ գրում, բայց ոստիկանությունը, որ վիճակագրությունը ներկայացնում էր, Հայաստանում ոչ կրիմինալ քաղաքը Գյումրին էր: Կարող եք բացել վիճակագրությունը և ուշադիր նայել: Ոստիկանությունն այլ բան է ասում, բայց այն մարդիկ, որոնք մեր մահափորձը կազմակերպեցին, դրանից հետո մեզ դիտավորյալ կապեցին կրիմինալ աշխարհի հետ, որպեսզի այդ գործը փակվի գնա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը:

Նա վստահեցրեց, որ Գյումրին իր օրոք համերաշխ է եղել, և իրենք էլ հարգանք են վայելել:

Անդրադառնալով Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններին, որոնք վերաբերում են քրեական ենթամշակույթին,  Վարդան Ղուկասյանը նկատեց. «Օրենքով գողերի նման խելացի մարդիկ աշխարհի տակը չկան, ամենախելոքն օրենքով գողերն են: Ես նրանց հետ չեմ համագործակցում, ընդհանրապես չեմ էլ տեսել վերջին 10-15 տարիներին որևէ մեկին: Չեմ ուզում այս ամենին շատ անդրադառնալ, բայց ով քյասիբին ու անտերին տեր է, մարդ է իսկական, այդպիսի մարդկանց չե՞ք հարգում, բոլորս էլ հարգում ենք: Բայց պետք չէ այս օրենքով վերցնել ու նմանատիպ մարդկանց ուղարկել գաղութ, պատկերացնո՞ւմ եք, թե դրանից հետո ինչ կլինի: Այս ամենի տակ անմեղ մարդկանց կլցնեն բանտերը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան