Երևանի նորընտիր ավագանիում շոուների պակաս չի լինի․ կարծիքներ

Լուրեր

12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
Բոլորը

«Երևանի նորընտիր ավագանու նիստերի ժամանակ շոուների, հետաքրքիր միջադեպերի, բավականին սուր քննարկումների պակաս չի լինի, իսկ գործունեության տեսակետից բեկումներ չեն լինի, քանի որ լծակները գտնվելու են նույն ուժի ձեռքում, և ավագանին լինելու է վերևից եկող որոշումները դակողի դերում»,- կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: 

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 14-ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները: Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների` ՀՀԿ-ն ստացել է ձայների 71,25%-ը, «Երկիր Ծիրանին»` 7.75%-ը, «Ելքը»՝ 21%-ը:

Factor.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգն ընդգծեց՝ սովորական ընտրություններ էին՝ կանխատեսելի արդյունքներով․ «Երկիր Ծիրանիի» ձայները մի քիչ շատ էին, ինչը, կարծում եմ՝ ընտրության օրվա ակտիվությամբ էր պայմանավորված, մասնավորապես` Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ-ի շտաբ այցելությամբ և հաջորդած զարգացումներով։ Հասկանալի է, որ նման այցերը պետք է սկանդալների բերեին։ Քվեարկության օրը Զարուհի Փոստանջյանը լուրջ և էֆեկտիվ տեխնոլոգիաներ կիրառեց՝ անընդհատ ուշադրության կենտրոնում լինելով, կարծում եմ՝ բողոքական ընտրազանգվածի մի հատվածի ձայները, որոնք տեսականորեն համարվում էին «Ելքի» ընտրազանգված, տեղափոխվեցին իր մոտ»,- նկատեց քաղտեխնոլոգը։

Ըստ Վիգեն Հակոբյանի, եթե «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վերցնի ավագանու մանդատը, ապա «շոուների պակաս չի լինի»․ «Եվ դա բնական է, հատկապես իրենց պարագայում, այս ընտրություններն իրենց դեբյուտն էին, և պետք է փորձեն իրենց քաղաքական բրենդը ճանաչելի դարձնել։ Քաղաքապետարանի հարթակը լավ առիթ է, որպեսզի անընդհատ իրենց մասին հիշեցնեն և կուսակցությանը պատրաստեն ապագա համապետական ընտրություններին»,- նկատեց նա։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ ևս Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանի իրականության և առկա համակարգի համար միանգամայն սպասելի ու ավանդական գործընթաց էր՝ բոլոր «անպակաս» բաղադրիչներով․ «Դժբախտաբար, դրանց շարքում ճնշող մեծամասնությունը օրենքի և ազատ ընտրական իրավունքի հետ, մեղմ ասած, քիչ առնչություն ունի:

Իսկ թե ինչու Երևանի ավագանու ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությունը ևս «ավանդական» չէր` այն առումով, որ հիմնական ընդդիմադիր ուժերն այդպես էլ չցանկացան մասնակցել ընտրապայքարին` քաղաքական մեկնաբանը պատասխանեց, որ դա պայմանավորված էր խորհրդարանական ընտրությունների արդյունքներով․ «ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն այս ընտրություններով որևէ բան չէին ստանալու, ընդամենն ավելորդ ֆինանսական ծախս էր լինելու, բացի դրանից իշխանությունը նրանց օգնության կարիքը չուներ՝ ձայների փոշիացման հարցում: Իսկ մյուս ուժերը առավել քան ակնկալիք չէին կարող ունենալ, քանի որ խորհրդարանական ընտրությունների շեմն էլ չէին հաղթահարել։ «Ելքն» իր ընդդիմության ստատուսով «ստիպված էր» մասնակցել, իսկ «Երկիր Ծիրանին» նոր ուժ է, եթե այս հնարավորությունը բաց թողներ, ստիպված էր 4-5 տարի սպասել․ սա այն հարթակն է, որտեղ կուսակցությունը դիրքավորվելու է՝ պատրաստվելով հաջորդ խորհրդարանի համար»,- նշեց քաղաքական մեկնաբանը:

Անդրադառնալով Երևանի նորընտիր ավագանու սպասվող գործունեությանը, Հակոբ Բադալյանը համոզմունք հայտնեց․ «Ավագանու գործունեությունը որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի, Տարոն Մարգարյանի թիմը կառավարելու է այնպես, ինչպես կառավարել էր մինչև հիմա․ այդ թիմն ավելիին ունակ է այնքանով, որքանով կպահանջի կենտրոնական իշխանությունը։ Կառավարման արդյունքի իմաստով մեծ նշանակություն ունենալու է այն, թե իշխանության ներսում ինչպիսին կլինի ուժերի դասավորությունը՝ կապված 2018 թվականի խնդրի հետ»:

Ինչ վերաբերում է ավագանու կազմում ընդդիմադիր երկու ուժերի` «Եքի» և «Երկիր Ծիրանիի» համագործակցությանը, Հակոբ Բադալյանը նկատեց. «Երկու ուժերը չունեն որոշումների վրա ազդելու անհրաժեշտ թվով ձայներ՝ նույնիսկ երկուսը միասին, և հետո, իրար հետ շատ քիչ ընդհանրություն ունեն։ Կարծում եմ, որ այդ 2 ուժերի միջև մրցակցություն է լինելու․ «Երկիր Ծիրանին» կփորձի «Ելքի» ընդդիմադիր ստատուսը վիճարկել՝հաջորդ խորհրդարանական ընտրություններից առաջ փորձելով միավորներ հավաքել։ Եվ այդ առումով, կարծում եմ՝ քաղաքային իշխանության համար այդ երկու ուժերը կարող են խնդիրներ ստեղծել: Բնական է` թե՛ «Ելքը», թե՛ «Երկիր Ծիրանին» փորձելու են մեծ եռանդով ընդդիմանալ ՀՀԿ-ին, բայց չեմ կարծում, որ նրանց մոտ ստացվի ավելին, քան ստացվում էր «Բարև Երևանի» մոտ:

 

Սեդա Ղուկասյան