«Արցախի հանրապետական» կուսակցությունը, որը կապ չունի հայաստանյան ՀՀԿ-ի հետ, սպասվող նախագահական ընտրություններում կսատարի իմ թեկնածությունը. Արայիկ Հարությունյան

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արցախի հանրապետական» կուսակցությունը սպասվող նախագահական ընտրություններում կսատարի Արայիկ Հարությունյանի թեկնածությունը. այս մասին տեղեկացնում է Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ:

«

Հարգելի՛ հայրենակիցներ

«Արցախի հանրապետական» կուսակցության (այն ոչ մի կապ չունի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ)՝ երեկ հրավիրած արտահերթ նիստում որոշում է կայացվել 2020թ.-ին մեր հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններում սատարելու իմ թեկնածությունը:

Նիստին, որին մասնակցում էի հրավիրվածի կարգավիճակով, հնարավորություն ունեցա ոչ միայն իմ շնորհակալական խոսքը հայտնելու կուսակցության ղեկավարությանը, բոլոր պատվիրակներին՝ վստահության ձայնի ու որոշման համար, այլև հանդես գալու ծրագրային ելույթով և պատասխանելու ներկաներին հուզող հարցերին: Այս որոշումը ինձ համար կարևոր էր նաև այն առումով, որ այն կայացվել է՝ հաշվի առնելով առաջին հերթին մեր կողմից առաջ քաշված ծրագրային դրույթները, ինչը փաստում է, որ մեր ձևավորած քաղաքական օրակարգը կարող է դառնալ միավորող գործոն:

Ի դեպ, ուզում եմ տեղեկացնել, որ սպասվող նախագահական ընտրություններին իմ թեկնածությունը սատարելուն իրենց աջակցությունն են հայտնել քաղաքական այլ կուսակցություններ, առանձին գործիչներ և հասարակական կազմակերպություններ, որոնք շուտով այդ մասին հրապարակավ հանդես կգան հայտարարություններով:

»,- գրել է նա: